«Արտ ֆեստ». Ստեղծագործությունները գնահատում են մշակութային հեղինակավոր գործիչներ
«Արտ ֆեստ» երիտասարդական հանրապետական երրորդ բաց փառատոնի Երգարվեստի լսումները տեղի կունենան այսօր Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի օպերային ստուդիայի դահլիճում: Փառատոնի հանրային կապերի պատասխանատու Սիրանուշ Նազլուխանյանը Panorama.am-ին տեղեկացրեց, որ ստեղծագործությունները գնահատում է մասնագիտական հանձնախումբը, որտեղ ընդգրկված են մշակութային հեղինակավոր գործիչներ, վաստակավոր և ժողովրդական արտիստներ:
Երգարվեստի մասնագիտական հանձնախմբի կազմում են` ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր, երգիչ Արզաս Ոսկանյանը, ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր, դիրիժոր Երվանդ Երզնկյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ԵՊԿ պրոֆեսոր, վոկալ ամբիոնի վարիչ Սուսաննա Մարտիրոսյանը: Երգարվեստի ոլորտում իրենց ուժերը փորձելու են երեք տասնյակ մասնակից:
Փառատոնի կինոարվեստի ցուցադրությունները տեղի կունենան հունիսի 3-ին, 4-ին «Մոսկվա» կինոթատրոնում: Կինոարվեստի մասնագիտական հանձնախմբի կազմում են` ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ, պրոդյուսեր Վիգեն Չալդրանյանը, ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան Ռաֆայել Քոթանջյանը, կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանը, կինոօպերատոր Արթուր Ուստյանը: Մասնագիտական հանձնախումբը 39 կինոֆիլմից ընտրելու է լավագույնները:
Սիրանուշ Նազլուխանյանը նշեց, որ ցուցադրություններից հետո արվեստի յուրաքանչյուր տեսակից ընտրվում է մեկ ոսկե, երկու արծաթե, երեք բրոնզե մրցանակակիր:
Նշենք, որ «Արտ ֆեստ» երիտասարդական հանրապետական երրորդ փառատոնի բացումը կայացել է մայիսի 11-ին: Փառատոնն իր մեջ ընդգրկվում է արվեստի մի քանի ճյուղ՝ թատերական արվեստ, կինոարվեստ, կերպարվեստ, այս տարի, ավելացրել է նաև երգարվեստի, դիզայն և դեկորատիվ-կիրառական արվեստի ոլորտները։ Փառատոնը կշարունակվի մինչև հունիսի 11-ը:
«Արտ ֆեստ» փառատոնը կրում է ներկայացուցչական-մրցութային բնույթ: Փառատոնին մասնակցում են 16-35 տարիքային սահմանում գտնվող երիտասարդ ստեղծագործողներ: Փառատոնի նպատակն է երիտասարդների համար ստեղծել ինքնադրսևորվելու, սեփական ստեղծագործությունները ներկայացնելու հնարավորություն` ձևավորելով համագործակցության նորանոր շրջանակներ:
Նախորդող հրապարակումներ՝
«Արտ ֆեստ». «Այսօրվա երիտասարդությունն ապացուցում է, որ հայ արվեստը, հայկական գենը միշտ արթուն է»
«Արտ Ֆեստ». «Որևէ մեկին չենք կարող շնորհք նվիրել, բայց կարող ենք օգնել շնորհալի մարդուն դառնալ պրոֆեսիոնալ»
«Արտ Ֆեստ». Մասնակիցների թվի աննախադեպ աճ, արվեստի ոլորտների ավելացում
«Արտ Ֆեստ». «Երիտասարդ սերնդի առաջ խնդիր է դրված՝ ապացուցել աշխարհին, որ մենք կանք և ուժեղ ենք»
«ԱՐՏ ՖԵՍՏ»՝ «ուր արժևորվում է յուրաքանչյուրը, հաղթում են բոլորը»
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա