Հայկական ազգային երաժշտության մոտ 550 օրինակ՝ մեկ ձայնադարանում
Հայկական ազգային երաժշտության ոսկե հավաքածու համարվող ստեղծագործությունների մոտ 550 օրինակ ընդգրկվել են մեկ ձայնադարանում, որի մեջ ներառված են ժողովրդական, հոգևոր և գործիքային երաժշտության նմուշներ: Ձայնագրվել են կոմիտասյան չափանիշներով ընտրված 300 ժողովրդական, 100 հոգևոր և 100 գործիքային երաժշտության նմուշներ, ինչպես նաև աշուղական երգեր: Ցանկի մեջ ընդգրկված են Արևելյան և Արևմտյան Հայաստանների պատմական տարածաշրջանների երգերն ու նվագները: Ծրագիրն իրականացվում է «Հայկական ազգային երաժշտական գանձարան» մշակութային նախագծի շրջանակներում` «Մշակութային վերածնունդ» հիմնադրամի կողմից, 2014 թվականի փետրվարից, գաղափարը հղացվել է 2013 թվականի օգոստոսից:
Ծրագիրը նպատակ ունի ստեղծել միջազգային չափանիշներին համապատասխան հայկական ժողովրդական և հոգևոր երգերի ժամանակակակից թվային ձայնադարան, այն բաղկացած է 4 փուլերից․
● Առաջին փուլում իրականացվել են երգերի ձայնագրությունները: Հայտարարված մրցույթի արդյունքում ընտրվել են կատարողներ, և սկսվել են երգերի ձայնագրությունների աշխատանքները: Արդեն արված:
● Երկրորդ փուլում կատարվել է հայկական ազգային երաժշտությանը վերաբերող նոտային գրականության հավաքագրում և դասակարգում։ Սրանց մեծ մասն արդեն պատրաստ է հրատարակման:
● Երրորդ փուլում իրականացվում են նախագծի համար պաշտոնական ինտերնետային կայքի պատրաստման աշխատանքները, որտեղ նախատեսվում է տեղադրել ամբողջական տեղեկատվություն իրականացված աշխատանքների մասին՝
○ երգերը mp3 տարբերակով՝ ներբեռնելու հնարավորությամբ
○ յուրաքանչյուրի երգի վերաբերյալ համառոտ տեղեկատվություն
○ յուրաքանչյուր երգի նոտաները և բառերը
○ յուրաքանչյուր երգի համար նախատեսված պատկերային իլուստրացիա երգի ճանաչելիությունը բարձրացնելու համար
● Չորրորդ փուլում իրականացվում է Կոմիտաս Վարդապետի ծրագիրը: 100 տարի անց առաջին անգամ լույս է տեսնելու նոտաներով հանդերձ այն երգերի ժողովածուն, որոնց սոսկ տեքստերն էին հրատարկվել Կոմիտասի կենդանության օրոք «Հազար ու մի խաղ» անվանումով:
● Հինգերորդ փուլ
Շուրջ 200 տարի ընդմիջումից հետո համաշխարհային հանրությանը հասանելի տեսքով և ձևակերպմամբ կհրատարակվի հայ հոգևոր երաժշտական մատյանները /Շարակնոցը, Ժամագիրքը/: Ծրագրի շրջանակում կվերահրատարկվի նաև Եկմալյանի «Պատարագը»: Արդեն հրատարակված նոտաներին կկցվեն նաև երգերի բառերի լատինատառ հնչավորումները (transliteration)։
Նախագծի շրջանակում ստեղծվել է նաև 10 հոգուց բաղկացած «Զարկ» արական երգչախումբը: Վերջիններս միջնադարյան երգարվեստի ավանդույթի համաձայն կատարում են 60 հոգևոր երգեր (5-15-րդ դարեր):
Ծրագրի նպատակը.
«Հայկական ազգային երաժշտական գանձարան» նախագծի նպատակն է՝
● ձայնագրել և վերաձայնագրել հայկական ազգային, ժողովրդական և եկեղեցական երաժշտությունը
● պահպանել և սերունդներին փոխանցել մշակութային ժառանգությունը
● ստեղծել միջազգային չափանիշներին համապատասխան հայկական ժողովրդական և հոգևոր երգերի ժամանակակակից թվային ձայնադարան
● վերականգնել ազգային երգը, ծեսն ու ավանդույթը
● վերականգնել նոտային գրականությունը
● տեխնիկապես հասանելի դարձնել հայ մշակութային ժառանգությունը
● ստեղծել հայկական ազգային երաժշտության համաշխարհային պորտալ
● ծրագրի վերջին փուլում կստեղծվի հայկական ազգային երաժշտական գանձատուփ, որտեղ զետեղված են լինելու
«Հայկական ազգային երաժշտական գանձարան» ծրագրի շրջանակներում ձայնագրված բոլոր ստեղծագործությունները: Ներկայացվող բազմաժանր երգերում արտացոլված են հայի ավանդական կենցաղն ու բարոյական չափանիշները, ծեսերն ու տոները, ուրախությունն ու տխրությունը, մեր երկիրն ու բնությունը, աշխատանքի ու սիրո փառաբանությունը, ազատատենչ ոգին, իմաստությունն ու հավատքը։ Հայկական ազգային երաժշտական գանձատուփի միջոցով հնարավորություն կունենաք աշխարհին ներկայացնել հայկական ազգային և եկեղեցական երաժշտության գոհարները:
Ակնկալվող արդյունքները.
«Հայկական ազգային երաժշտական գանձարան» մշակութային նախագծի ակնկալվող արդյունքներն են՝
● հասարակության շրջանում հայկական ազգային, ժողովրդական և հոգևոր երաժշտության մասին տեղեկատվության տարածում, քաղաքացիների շրջանում տեղեկացվածության աստիճանի բարձրացում
● հայ մշակույթի, երաժշտական արվեստի համաշխարհային ճանաչելիության մեծացում
● ձայնադարանի շնորհիվ հանրակրթական դպրոցներում հայ ժողովրդական և եկեղեցական երաժշտության ուսումնական ծրագրի ստեղծում
● հայկական ընտանիքներում ավանդական ծեսերի ու տոների կիրառում
«Մշակութային վերածնունդ» հիմնադրամը ստեղծվել է 2014թ փետրվար ամսին, ծրագրի գաղափարը հղացել է 2013 թ. օգոստոս ամսից: Այն նպատակ ունի աջակցել հայ մշակույթի, արվեստների տարբեր ճյուղերի, հայկական ժողովրդական և եկեղեցական երաժշտական ժառանգության պահպանմանը, զարգացմանը և տարածմանը:
«Մշակութային վերածնունդ» հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերից առաջինը «Հայկական ազգային երաժշտական գանձարան» մշակութային նախագիծն է, որի շրջանակներում առաջին անգամ ստեղծվում է հայի ինքնությունն արտահայտող ավանդական երգերի ոսկե հավաքածու:
«Հայկական ազգային երաժշտական գանձարան» նախագծի նպատակն է ազգային ինքնության պահպանմանն ուղղված ծրագրերի շրջանակներում վերածնել, վերաձայնագրել հայկական ազգային, ժողովրդական և հոգևոր երաժշտությունը՝ պահպանելով ու փոխանցելով այն սերունդներին: Նախագծի խնդիրների և նպատակների շրջանակներում իրականացվել է մասնագետների կողմից նախապես ընտրված ավանդական երգերի նոտագրում և ձայնագրում, ինչպես նաև հայկական ազգային երաժշտությանը վերաբերվող նոտային գրականության հավաքագրում, դասակարգում ու հրատարակում: Նախագծի շրջանակներում ձայնագրվել են կոմիտասյան չափանիշներով ընտրված 300 ժողովրդական, 100 հոգևոր երգեր և 100 գործիքային երաժշտության նմուշներ, ինչպես նաև աշուղական երգեր: Ցանկի մեջ ընդգրկված են Արևելյան և Արևմտյան Հայաստանների պատմական շրջանների երգերն ու նվագները: Շուրջ 200 տարի ընդմիջումից հետո ծրագրի շրջանակներում համաշխարհային հանրությանը հասանելի տեսքով և ձևակերպմամբ կհրատարակվեն հայ հոգևոր երաժշտական մատյանները /Շարակնոցը, Ժամագիրքը/: Ընդհանուր առմամբ, 600-ից ավել երաժշտական նմուշներ հասու կդառնան հանրությանը:
«Հայկական ազգային երաժշտական գանձարան» ծրագիրը իրականացվում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների և վաստակավոր ու արհեստավարժ երաժիշտների մասնակցությամբ:
Նախագծի պրոդյուսերն է՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանը, նախագծի գլխավոր երաժշտական խմբագիրը կոմպոզիտոր, կոմիտասագետ Արթուր Շահնազարյանն է, նախագծի համակարգողն է արտ-մենեջեր Մարինա Սուլթանյանը:
Նախագծի մտահղացման հեղինակը Արթուր Ջանիբեկյանն է:
«Մշակութային վերածնունդ» հիմնադրամը պարբերաբար տեղեկատվություն կտրամադրի «Հայկական ազգային երաժշտական գանձարան» նախագծի շրջանակներում իրականացված աշխատանքների ու նախատեսվող միջոցառումների մասին։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա