Ժնևում տեղի ունեցած հանդիպումից հետո ԱՄՆ պետքարտուղարը կոտրել է ոտքը, իսկ Իրանի ԱԳ նախարարը՝ հոսպիտալացվել
«Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը գոտկատեղի շրջանում առաջացած ցավերի պատճառով հոսպիտալացվել է»,-այդ մասին հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ի իրանական ծառայությունը:
Ըստ աղբյուրի՝ այդ մասին հաղորդել է ԻԻՀ ԱԳՆ միջազգային և քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Մոսթաֆա Զահրանին:
«Ամերիկայի ձայն»-ի իրանական ծառայության հաղորդմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Ֆրանսիայում հեծանիվից վայր ընկնելու հետևանքով կոտրել է ոտքը: Աղբյուրի համաձայն՝ Միացյալ Նահանգների պաշտոնական շրջանակները վստահեցրել են, թե՝ Ջոն Քերիի հետ կապված միջադեպը չի կարող ազդել Իրանի միջուկային խնդրի շուրջ ընթացող բանակցությունների վրա:
Հավելենք, որ մայիսի 30-ին միջուկային խնդրի շուրջ Ժնևում տեղի էր ունեցել Իրանի և Միացյալ նահանգների ԱԳ նախարարների հանդիպումը: