Իրանցի փորձագետ. Ո՛չ շահ Իսմայիլը, ո՛չ Նադեր շահը և ո՛չ էլ Նիզամի Գյանջավին երբե՛ք չեն կարող Ադրբեջանին պատկանել
«Ադրբեջանի կողմից Իրանի պատմական ժառանգության հանդեպ ոտնձգությունը վկայում է այդ երկրի աղքատության և Իրանի հարստության մասին»,-այդ մասին նշված է իրանական «Իրդիփլոմասի.իր» կայքում թողարկված հոդվածում:
Հիշեցնենք, որ նախօրեին իրանական «Ղաֆղազ.իր» կայքը տեղեկատվություն էր հրապարակել, որտեղ նշվում էր, որ օրերս Բաքվում լույս է տեսել Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհդիևի հեղինակած «Նադիր շահ Աֆշար, դիվանագիտական զրույցներ» վերնագրով գիրքը:
Հոդվածի հեղինակ՝ տարածաշրջանային հարցերով իրանցի փորձագետ Սադեղ Մալեքին, անդրադառնալով Ադրբեջանի կողմից պատմությունը պետական մակարդակով կեղծելու և իրանական մշակութային արժեքներն ու պատմական դեմքերին յուրացնելու քաղաքականությանը, մասնավորապես նշում է. «Ադրբեջանում առկա իրականությունը վկայում է, որ այդ երկիրը պատմության հարցում Իրանի հետ տարաձայնություններ ունի: Իր քաղաքական նպատակներին հասնելու համար Բաքուն փորձում է պատմությունը յուրովի մեկնաբանել»:
Շարունակելով միտքը՝ իրանցի փորձագետը հավելում է. «Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի հեղինակած գրքի լույս ընծայումը վկայում է, որ Բաքուն դեռևս հեռու է քաղաքական հասունությունից: Ադրբեջանական Հանրապետության կարճատև քաղաքական կյանքի ընթացքում լեզուն ինքնության կառուցման կարևոր տարրերից մեկն է եղել: Սեֆյանների և Աֆշարների դինաստիաները, ինչպես նաև Իրանի ազգային ժառանգության մի շարք խորհրդանիշներ Ադրբեջանի կողմից աստիճանաբար սկսեցին յուրացվել և, Իրանի պատմությունը խեղաթյուրելով, Ադրբեջանական Հանրապետությունն իր համար սկսեց պատմություն հորինել:
«Ո՛չ շահ Իսմայիլը, ո՛չ Նադեր շահը և ո՛չ էլ Նիզամի Գյանջավին երբե՛ք չեն կարող Ադրբեջանին պատկանել: Վերոնշյալ անձինք Իրանի պատմության մեջ իրենց ուրույն տեղն են զբաղեցնում»,-եզրափակում է իրանցի փորձագետը:
Թեմայի առնչությամբ նախորդ հրապարակումները՝
Իրանական կայք. Ադրբեջանը պետական մակարդակով շարունակում է խեղաթյուրել պատմությունը
ԻԻՀ հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ. Ադրբեջանում Շահ Իսմայիլի նկարով ալկոհոլային խմիչքների վաճառքն Իրանի հանդեպ անարգանք է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին