Իրաքի հյուսիսում հայտնաբերվել է քուրդ եզդիների զանգվածային հուղարկավորման վայր
Իրաքի հյուսիսում գտնվող Նայնավա նահանգում հայտնաբերվել է քուրդ եզդիների զանգվածային հուղարկավորման վայր: Ինչպես հաղորդում է իրանական «Ռիա Նովոստի»-ին՝ հղում անելով Իրաքի մարդու իրավունքների հարցերով նախարարությանը` եղբայրական գերեզմանում եղել է շուրջ 80 մարմին:
Գերատեսչության տվյալներով՝ զանգվածային հուղարկավորման վայրը հայտնաբերվել է նահանգի արևմտյան Ալ-Ջադա գյուղում։ Այնտեղ գտնվել են տարբեր տարիքի մարդկանց մարմիններ։
Մայիսի սկզբում հայտնի դարձավ, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների կողմից Իրաքի հյուսիսում մահապատժի է ենթարկվել ավելի քան 300 եզդի:
Եզդիների տվյալներով` այս պահին «Իսլամական պետության» ձեռքում են այս ազգության շուրջ 3000 ներկայացուցիչներ: Այս տավա ապրիլին զինյալները ազատ են արձակել շուրջ 200 եզդիների:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան