Շուշիի շրջանի Հին շեն գյուղում «Խնոցի» արցախյան փառատոնն է տեղի ունեցել
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 2-ին Շուշիի շրջանի Հին շեն գյուղում ներկա է գտնվել «Խնոցի» արցախյան փառատոնին: Այս մասին տեղեկացնում են ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից:
Արցախի նախագահ Սահակյանը նման միջոցառումները համարել է ազգային ավանդույթների պահպանման և տարածման կարևոր միջոցներից մեկը` նշելով, որ փառատոնները պետք է դառնան ավանդական:
Փառատոնին մասնակցել են նաև Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր Հայաստանից և արտերկրից:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան