«Որոտան»-ի վաճառքի վերջնական ստորագրումը հավանաբար կլինի մեկ-երկու օրից. փոխնախարար
Ազգային ժողովում 2014 թվականի պետական բյուջեի կատարողականի ներկայացման ժամանակ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Արա Սիմոնյանից հետաքրքրվեց «Որոտան»-ի ՀԷԿ-ի ճակատագրից:
«Ի՞նչ վիճակում է գործընթացը: Ճի՞շտ է, որ գնորդը խնդիրներ ունի վարկ վերցնելու հետ կապված»,- ասաց Ա.Մանուկյանը:
Ա.Սիմոնյանը հայտնեց, որ «Որոտան» ՀԷԿ-երի համալիրի վաճառքի վերաբերյալ պայմանագրի ստորագրումը նախատեսվում է առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում։
«Իմ ունեցած տեղեկություններով՝ այդ գործարքը պետք է վերջնական ստորագրվի առաջիկա երկու օրերի ընթացքում: Եթե ինչ-որ բան չի փոխվել, ապա վաճառքի համաձայնագիրը վերջնականապես կստորագրվի»,- ասաց փոխնախարարը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները