Կաթի մթերման գնի թնջուկը. Մի տեղ էժան են մթերում, մի տեղ ընդհանրապես չեն մթերում, արտադրողն էլ իր «ճիշտն» է ասում

Հեղինակ` Լալա Տեր-Ղազարյան

Ստեփանավանի շրջանի Ագարակ, Լեջան ու մի քանի այլ գյուղերի բնակիչներին զգուշացրել են՝ վաղվանից մթերվող կաթի գինը նվազելու է: Մեկ լիտր կաթի համար գյուղացիներին վճարելու են 100 դրամ: Ձմռանը գյուղացիներից կաթը մթերել են 150 դրամով, գարնանը՝ 110 դրամով: Գյուղացիները դժվար երկընտրանքի առաջ են՝ ոչ կարող են կաթը ջրի գնով, մի բան էլ էժան, վաճառել, ոչ էլ կարող են շոգին կաթը տնային պայմաններում վերամշակել:

Աշոցքի տարածաշրջանի գյուղերի բնակիչներն էլ սպառնում են փակել միջպետական ճանապարհը, եթե կաթի մթերման գինը տնտեսվարողները չբարձրացնեն:

Արագածոտնի մի քանի գյուղերում էլ արդեն երկու օր է կաթ չի մթերվում: Գյուղացիները չգիտեն էլ, ո՞րն է պատճառը, ե՞րբ կվերականգնվի մթերումը, մի քանի տասնյակ լիտր կաթ ամեն օր փչանում է:

Մթերողը՝ Ժորա անունով մի տղամարդ Panorama.am-ի հարցից խիստ զայրացավ, խիստ տոնով պահանջեց հայտնել, թե ով է համարձակվել իր համարը մեզ տրամադրել: Ասաց, իբր մեքենան «խարաբ էր եղել», դրա համար էլ մթերել չի կարողանում: Երբ կվերականգնվի մթերումը հարցին ի պատասխան էլ ասաց. «Աստված գիտի, էդքան բանը հերիք է ձեզ, ինչ նյութ ուզում ես պատրաստի, ինձանից գործ չունես: Եթե էդքանը հետաքրքում է, չեմ էլ մթերելու»:

Ստեփանավանում հիմնական մթերողը «Մարիանա» ընկերությունն է: Ընկերության տնօրեն Տիգրան Վարդանյանը Panorama.am-ի հետ զրույցում բացատրեց, որ համաշխարհային շուկայում այս պահին կաթի գները նվազել են, արտադրողին այս պահին շատ ձեռնտու է կաթի փոշի ներմուծել օրինակ Ուկրաինայից կամ Բելառուսից: Վարդանյանն ասում է, իրենք ամենից շատ գյուղացիներին նեղացնել չեն ուզում:

«Այնպիսի տպավորություն է, որ տեղական արտադրողները գյուղացիների թշնամիներն են, բայց այդպես չի: Կաթի գինը որոշում է շուկան, կաթի գնի նվազումը բերում է պանրի գների նվազման: Եթե նկատել եք, «Մարիանա»-ի արտադրության պանրի գինը բավականին նվազել է: Մենք պանիր արտադրում ենք սեզոնին, պատկերացրեք, մենք այդ մասնագետների կարիքն ունենում ենք տարվա մեջ մի քանի ամիս, բայց ընկերությունը 45 մասնագետի աշխատավարձ տալիս է ողջ տարվա ընթացքում, երեք ամսվա համար ես պահում եմ 45 մարդ, ամբողջ տարին վճարում եմ: Եթե աշխատանքից ազատեմ, մարդիկ կգնան երկրից»,-ասաց ընկերության տնօրենը:

Տ. Վարդանյանն ուշադրություն հրավիրեց փաստին, որ ձմեռվա ընթացքում հանրապետությունում ոչ մի անգամ կաթնամթերքի դիֆիցիտ չի ղել. «Դա նշանակում է, որ ավելացած կաթը պետք է ինչ-որ կերպ վերամշակվի: Կաթի փոշին մենք շատ չնչին քանակությամբ ենք բերել, հիմա ընդհանրապես չենք ներմուծում հիմնականում մթերված կաթով մենք պանիր ենք արտադրելու, արտահանելու, իսկ միջազգային շուկայում պանրի գները նվազել են: Բելառուսում պանրի գներն ընկել են, Ուկրաինայից էլ տարբեր ճանապարհներով պանիր է մտնում Ռուսաստան, մենք ի՞նչ գներով պանիր պիտի արտադրենք, որ մրցունակ լինի շուկայում: Համաշխարհային շուկայում կաթնամթերքի գների անկում կա»:

Վարդանյանն ասում է՝ հասկանում է գյուղացիներին. «Բայց եթե այդ գնով չվաճառեց, իրացման տեղ չունի: Ընենց աղմուկ են բարձրացնում, ոնց որ մենք արհեստական ձևով կաթի գին ենք իջացնում: Խնդիր չկա, ես կարող եմ կաթի գնին ընդհանրապես չկպնել, բայց մի քանի անգամ ավելացած կաթը մնալու է գյուղացու ձեռքը, այս պահին մթերման ծավալներն ավելացել են երեք անգամ, հիմա ո՞րն է ձեռնտու»:

Ընկերության տնօրենը նշեց, կաթի փոշու արտադրությունն իր համար ծախսատար բիզնես է, առավել ձեռնտու է ներկրելը. «Բայց որպեսզի գյուղացու ձեռքը կաթը չմնա, մենք փորձում ենք ինչ-որ ձևով արտադրել»:

Վարդանյանի կարծիքով, գյուղացին ծախսերն էլ սխալ է կազմակերպում, խոտը սեփական ձեռքերով հավաքելու փոխարեն այն գնում է. «Արտասահմանում դոնցենտ ֆերմերը բանվոր չէր պահում, տրակտորն ինքն էր աշխատեցնում: Իսկ մեր գյուղացիներն էսօր հինգ հատ կով են պահում, գնում են ապառիկով ջիպ են վերցնում, ասում են տոկոսի տակ ենք, պետք է պարտքերը փակենք: Հանրապետությունում շատ հողեր ամայի վիճակում են»:

Վարդանյանի խոսքով, մթերված կաթը մանրէաբանական աղտոտվածություն ունի, այն բազմաթիվ վերամշակումների է ենթարկվում, կորուստ են ունենում, բացի այդ էլ Ավելացված արժեքի հարկից գյուղացին ազատված է, նրա փոխարեն հարկը վճարում է արտադրողը:

ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից Panorama.am-ին հայտնեցին, որ այս տարվա առաջին հինգ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հանրապետություն ներկված կաթի փոշու ծավալը նվազել է ավելի քան 38 տոննայով:

«2014-ին ներկրվել 2 489 տոննա կաթի փոշի: Նախորդ տարվա առաջին հինգ ամիսներին ներկրվել է 726.9 տոննա, իսկ 2015-ի առաջին 688.3 տոննա: Նախորդ տարի կաթ բերվել է Բելառուսից, Ուկրաինայից, Գերմանիայից, Վրաստանից, Իրանից, Նիդերլանդներից, Իտալիայից, Լատվիայից: Այս տարվա ընթացքում կաթի փոշի ներմուծվել է Լիտվայից, Բելառուսից, Ուկրաինայից, Գերմանիայից, Նիդերլանդներից: Չեռնոբիլից ոչ մի գրամ կաթի փոշի չի բերվել»,-ասաց ծառայության մամուլի խոսնակ Նվարդ Առաքելյանը:

Կաթի մթերման գնի վերաբերյալ այլ հրապարակումներ՝
Բերբերյան. Կաթի մթերման գնի իջեցման հետևանքով ֆերմերները կրճատում են անասնագլխաքանակը«Լսեցի, օպերատիվ կզբաղվենք». փոխնախարարը խոստացավ բարձրացնել կաթի մթերման գինը
Ինչո՞ւ չի էժանանում կաթնամթերքը. Գյուղացիների հարցը
Կաթի մթերման գինը կրկին իջացրել են. «Ոնց որ գյուղացին աշխատի ուրիշի համար»
«Ոնց որ ասեն, դու գնա կործանվի». «Մարիաննա»-ի տնօրենը՝ գյուղացիների բողոքի մասին



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:35
«Արթիկ» ՔԿՀ-ում 28-ամյա կալանավոր է վերջ տվել կյանքին
Հունվարի 10-ին՝ ժամը 02։15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի խցում հայտնաբերվել է կալանավորված անձ, 1997թ․...
Աղբյուր` Panorama.am
19:24
Անտառային հրդեհներից առաջ Կալիֆորնիան կրճատել է հրդեհային անվտանգության ֆինանսավորումը
Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը կրճատել է 101 միլիոն դոլարի ֆինանսավորումը հրդեհային անվտանգության ծրագրի համար մի քանի ամիս առաջ, երբ...
Աղբյուր` Panorama.am
19:11
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
18:57
Ինձ շատ դժվար է կոտրել. ոստիկանության մայոր աշխարհի չեմպիոնուհին կարծրատիպեր է կոտրում
Ոստիկանությունում կանանց ներգրավվածությունն առաջնահերթություն է որպես ՆԳՆ հենասյունային բարեփոխումների կարևոր բաղադրիչ։ Ոստիկանության մայոր...
Աղբյուր` Panorama.am
18:45
Եռաբլուրում գերեզմանաքարերի ծաղիկները գողացողներից 2-ը կալանավորվեցին
Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Եռաբլուրում զինվորների շիրիմներից ծաղիկները հափշտակողներից երկու անձ կալանավորվեց։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
18:38
Մագդալենա Գրոնոյի հետ քննարկվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Հունվարի 10-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա...
Աղբյուր` Panorama.am
18:25
Սա ուղղակի այլանդակություն է․ Մելիքյանը՝ ապօրինի զենքի կասկածանքով ձերբակալությունների մասին
Արսեն Բաբայանին բաժին հասցնելուն պես տեղեկացրել են, որ ապօրինի զենքի կասկածանքով այլևս ձերբակալված չէ։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց. Բաբայան
«Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց՝ պնդելով, որ ինձ ապօրինի զենքով չեն կասկածում, իսկ ընկերներիս կասկածում են»,-ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
18:11
WSJ. Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Կատարը պայքարում են Սիրիայի նոր իշխանությունների վրա ազդեցության համար
 Բաշար ալ-Ասադի իշխանության տապալումից ի վեր Սիրիան վերածվել է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Կատարի քաղաքական պայքարի ասպարեզի։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:05
Արսեն Բաբայանը ձերբակալված չէ. Ոստիկանության պարզաբանումը
«Ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով երկու անձ տեղափոխվել է ոստիկանություն։ Արսեն Բաբայանը ձերբակալված չէ»,-Panorama.am-ի հետ...
Աղբյուր` Panorama.am
17:53
Արսեն Բաբայան. Օպերատիվ ծառայողը հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու կասկածանքով
«Քրեական ոստիկանության օպերատիվ ծառայողը, ով ղեկավարում էր ձերբակալման պրոցեսը, հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու...
Աղբյուր` Panorama.am
17:51
Թեյլոր Սվիֆթը՝ 21-րդ դարի ամենահաջողակ արտիստը
Երգչուհի Թեյլոր Սվիֆթը դարձել է 21-րդ դարի ամենահաջողակ կատարողը՝ ըստ երաժշտական Billboard ամսագրի։ Վարկանիշը կազմվել է երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
17:41
Արարատի, Արտաշատի,Ապարանի, Սևանի և այլ ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Այսօր ժամը 17:00-ի դրությամբ, Արարատի, Արտաշատի, Արթիկի, Նաիրիի, Ապարանի, Արագածի, Թալինի, Անիի, Աբովյանի, Հրազդանի և Սևանի տարածաշրջաններում...
Աղբյուր` Panorama.am
17:39
Արսեն Բաբայան. Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը հայտնում է. «Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց Հրազդանի կիրճում: Գնում էինք...
Աղբյուր` Panorama.am
17:35
Թրամփը տեսանյութ է հրապարակել, որտեղ գրենլանդացիները խնդրում են գնել իրենց կղզին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում տեսանյութ է հրապարակել, որում «գրենլանդիայի բնակիչները» խնդրում...
Աղբյուր` Panorama.am
17:28
Մարուքյան. ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է
«ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է»,-նման համոզմունք է հայտն ել «Լուսավոր...
Աղբյուր` Panorama.am
17:20
Արդյոք Հայկ Ղալումյանի և Հայկ Սարգսյանի միջև քաշքշոց է եղել. Սիմիդյանը՝ միջադեպի մասին
«Միջադեպ ուղղակի չի եղել, քննարկման ժամանակ տասնյակ մարդիկ են եղել։ Կարող է հանդիպումից հետո երկու գործընկեր ուղղակի խոսել են։ Որևէ...
Աղբյուր` Panorama.am
17:11
ՄԻՊ-ն ու նոր բանտապետն այցելել են «Արմավիր» ՔԿՀ, որտեղ մի քանի դատապարտյալ դեռ հացադուլ է իրականացնում
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունվարի 10-ին այց է իրականացրել Արդարադատության նախարարության «Արմավիր»...
Աղբյուր` Panorama.am
17:06
Տավուշի մարզպետն ու իր ենթակաները ինչի՞ համար են ճոխ պարգևատրվում, եթե լավ չեն աշխատում. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Տավուշի մարզպետ,Նիկոլ Փաշինյանի դասընկեր ,քավոր Հայկ Ղալումյանը, մարզպետարանի պաշտոնյաները...
Աղբյուր` Panorama.am
17:02
Անհուսալի վարկ ունեցողներին պետության աջակցությունն ունի դրական և բացասական կողմեր. Սուրեն Պարսյան
Կառավարությունը դեկտեմբերի վերջին նիստում որոշում ընդունեց, որով անհուսալի վարկ ունեցողներին կտրամադրի ֆինանսական աջակցություն՝ նրա ֆորմալ...
Աղբյուր` Panorama.am
16:59
«Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» ծրագրով 3 հայտ կստանա աջակցություն
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» դրամաշնորհային...
Աղբյուր` Panorama.am
16:57
Մարության. Հիմա արդեն երկրորդ անգամ նույն հարցը տալիս եմ Փաշինյանին
Երևանի նախկին քաղաքապետ, հումորիստ, դերասան Հայկ Մարությանը տրանսպորտի թանկացման վերաբերյալ ակնկալում է լսել Նիկոլ Փաշինյանի կարծիքը։...
Աղբյուր` Panorama.am
16:56
«Մեր ընտանիքի համար ամենախառը, ուրախ ու տոնական օրն է». Հրանտ Թոխատյանի ծննդյան օրն է
Հայաստանի ժողովրդական արտիստ, դերասան Հրանտ Թոխատյանն այսօր նշում է ծննդյան 67-ամյակը։ «Հունվարի 10-ը մեր ընտանիքի համար ամենախառը,...
Աղբյուր` Panorama.am
16:45
Ես ու իմ նման շատ մարդ հրաշքով ենք այս ամենից փրկվել. Հրաչ Մուրադյանը՝ Լոս Անջելեսից
Այս պահին գտնվում է Կալիֆոռնիայում գտնվող հաղորդավար Հրաչ Մուրադյանը անդրադարձել է ԱՄՆ-ում տեղի ունեցած աղետին ու դրա հետևանքներին, նաև նշել է,...
Աղբյուր` Panorama.am
16:20
Դատարանը մերժել է Wildberries-ի ակտիվների վերաբերյալ Բակալչուկի հայցը
Մոսկվայի մարզի արբիտրաժային դատարանը ապացույցներ չի գտել Wildberries-ի հիմնադրի ամուսնու՝ Վլադիսլավ Բակալչուկի հայցի վերաբերյալ։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
16:11
Միխայիլ Բոյարսկու որդին արձագանքել է հոր՝ հոսպիտալացման մասին լուրերին
Ռուսաստանի ժողովրդական արտիստ Միխայիլ Բոյարսկին սովորական հետազոտություն է անցնում Սանկտ Պետերբուրգի բժշկական հաստատություններից մեկում և...
Աղբյուր` Panorama.am
16:04
Հակաբակտերիային դեղերը պետք է կիրառվեն միայն բժշկի ցուցումով. ԱՆ
Գրիպի և սուր շնչառական վիրուսային  վարակների բուժման համար ցուցված չէ hակաբակտերիային դեղերի կիրառումը: Հակաբակտերիային դեղերը շատ կարևոր...
Աղբյուր` Panorama.am
16:03
Արփա գետի ափին ուռենիներ են ապօրինի հատել
Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ ռեստորանային համալիրներից մեկի հարակից տարածքում՝...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}