Ես ամեն ինչ կանեմ, որ մեր սերունդների առաջ չամաչեմ. Ռոբերտ Նազարյան

2014 թվականին էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման ժամանակ սակագնի հաշվարկման հիմքում հաշվի են առել դոլար-դրամ փախարժեքը, որը եղել է 407.6 դրամ, սակայն այսօր այն արդեն 480 է: Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը:

Լրագրողները նրան հիշեցրեցին, որ նախորդ տարի խոստացել էր, թե այս տարի էլեկտրաէներգիայի սակագինը չի թանկանա, Ռ.Նազարյանը պատասխանեց. «Տեսնում եք, որ իմ տառապանքը փորձ ունի, քանի որ նախորդ տարի այդ հարցին պատասխանել եմ, սակայն իմ խոսքը հանեցիք կոնտեքստից և այսօր շահարկում եք: Անցած տարի ես ասեցի հետևյալը՝ եթե դուք ինձ ասեք, որ սակավաջուր կլինի, թե չէ, դոլար-դրամ փոխարժեքն ինչպիսին կլինի, միջուկային վառելիքի գինն ինչպիսին կլինի և էլի բազմաթիվ գործոններ: Եթե մնար նույնն այս ամենը, ապա սակագինը չի փոխվի»:

Դիտարկմանը, թե այս տարին սակավաջուր չէ, Նազարյանը հակառակը պնդեց, թե տարին սակավաջուր է, լսել է Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի խոսքը:

«Նա ասաց, որ այս տարի մեր ջրային ռեսուրսներն ավելի լավն են, քան նախորդ տարի: Մենք խոսում ենք էսօր սակագնի վերանայման հետ կապված 2014-2015 թթ-ի սակագնային տարվա մասին: Այսինքն՝ օգոստոսից այս տարվա օգոստոսի համար է սահմանվել սակագինը: Եթե դուք վերցնեք վիճվարչության տվյալները, վերցնեք բոլոր պատկան մարմինների տվյալները, ապա կտեսնեք, որ սակավաջուր տարի է եղել, և մեր փոքր հէկ-երը, հիդրոէլեկտրակայանները սահմանվածից ավելի քիչ էլեկտրաէներգիա են արտադրել միայն պայմանավորված սակավաջրությամբ»,- ասաց Ռ.Նազարյանը:

Նա միաժամանակ նշեց, որ միջուկային վառելիքի գինը չի փոխվել, բայց քանի որ պայմանագիրը դոլարով է, այստեղ արդեն լուրջ խնդիրներ են եղել:

Հարցին, թե իշխանությունները պատրա՞ստ են այն բողոքի ալիքին, որը կարող է առաջանալ սակագնի թանկացման արդյունքում, Ռ.Նազարյանը պատասխանեց, որ ինքը չի կարող պատասխանել այն հարցին, որին ինքն իրավունք չունի պատասխանելու:

«Մենք այս հարցերը պատադիր նաև իշխանության հետ կքննարկենք, կասենք, որ մեր դիրքորոշումը հետևյալն է, սակագնի մեծացումն այսպիսին պետք է լինի, և կան դրա համար կոչված պատկան մարմիններ, պետք է իրենք վերլուծություններ անեն և կարողանան համարժեք քայլերով այդ բարձրացմանը դիմակայեն, եթե սակագնի բարձրացում գնա»,- ընդգծեց Հանձնաժողովի նախագահը:

Այդուհանդերձ, եթե սակագինը բարձրանա, ապա Ռ.Նազարյանը կարծում է, որ այն չափով, որքանով սակագինը կթանկանա, կառավարությունը կգտնի հնարավոր միջոցներ, որպեսզի սոցիալապես անապահով խավերի համար:

Դիտարկմանը, որ դա մի մասին համար է, ի վերջո բնակչության մեծ մասը վճարունակ չէ, նա պատասխանեց. «Դուք հիմա ուզում եք, որ ես պատասխանեմ մեր ամբողջ երկրի տնտեսության հարցերի՞ն: Ես ձեզ խոստանում եմ, մեր ամբողջ ազգաբնակչությանը, պետք է ես անեմ իմ գործառույթների շրջանակներում այնպիսի բան, որ մեր էներգետիկան կարողանա շարունակել կայուն մնալ և կարողանա իր անվտանգ շահագործումն իրականացնել և կարողանա ձեզ անընդհատ էլեկտրաէներգիա մատակարարել: Ես պետք է հավասարակշռեմ այդ ռիսկերը: Վստահ ասում եմ, որ ցանկացած սակագնի հայտ, որ ես ստանում եմ, ամենածանրը դա տանում են մեր հանձնաժողովի այն պատասխանատուները, որոնք այս կամ այն կերպ առնչություն ունեն սակագնի հաշվարկման հետ: Ցավոք սրտի, սա է մեր իրականանությունը»:

Լրագրողի հարցին, թե արդյոք դատախազությունը անելիք չունի՞, քանի որ վատ մենեջմենթի պատճառով է ՀԷՑ-ում նման իրավիճակ ստեղծվել, Ռ. Նազարյանը ընդունեց, որ մենեջմենթի հետ կապված խնդիր կա: Սակայն, ըստ նրա, երբ հանձնաժողովն իր դիքորոշումը հայտնի, հրապարակավ կհիմնավորի, որ վատ մենեջմենթով պայմանավորված կամ թվացյալ փնթի աշխատանքով պայմանավորված՝ սակագնի մեջ ոչինչ չեն ներառելու:

«Սակագնում ներառելու ենք այն գործոնները, որոնք օբյեկտիվորեն պարտավոր ենք ներառել»,- ասաց նա:

Ռ.Նազարյանը նաև նշեց, որ չի կարող ասել՝ դատախազությունն այստեղ անելիք ունի, թե ոչ: Նրա խոսքերով՝ իրենք իրենց հիմնավորումներն ու իրավիճակը կներկայացնեն, եթե դատախազությունը կգտնի, որ անելիք ունի այդտեղ, թող զբաղվի:

Հանձնաժողովի նախագահի խոսքերով՝ ՀԷՑ-ը սահմանված կարգով իրենց ներդրումային ծրագրերը ներկայացնում են հանձնաժողովին, համաձայնեցնում են, նպատակները, թե արդյունքներն ինչպիսին կլինեն: Երբ Հանձնաժողովը իրենց թույլ է տալիս այդ ներդրումներն անել, դրանից հետո իրենք հաշվետվություն են ներկայացնում, որից հետո մոնիթորինգ են իրականացնում:

Այդ մոնիթորինգի արդյունքներով, ըստ Նազարյանի, վերջին տարիներին՝ 2007-2014 թվականներին 102 մլրդ դրամի ներդրումներ է արել ՀԷՑ-ը, որից 22.5 մլրդ-ը Հանձնաժողովը չի ընդունել երկու պատճառով: Առաջինը, որ առանձին դեպքերում շուկայականից բարձր գներով են գնումներ իրականացնել, և մի մասն էլ չի համապատասխանել բուն նպատակին, և այն ակնկալվող արդյունքները, որ պետք է լինեին, չեն ունեցել:

«Հիմա, սա վա՞տ մենեջմենթ է, թե՞ ոչ: Կարծում եմ՝ այո»,- ասաց նա:

Դիտարկմանը, որ եթե մարդիկ համատարած չվճարեն էլեկտրաէներգիայի դիմաց, ՀԷՑ-ը կսնանկանա, Ռ.Նազարյանը պատասխանեց, որ սնանկացումն էլ տարբերակներից մեկն է, բայց այսօր նման գործընթաց չկա. «Դուք ուզո՞ւմ եք այդ սոցիալական բունտը: Ես բոլորի կողմից եմ, պետք է հավասարակշռեմ բոլորի շահերը: Ես որևէ մեկին համոզելու ցանկություն չունեմ, ես իրականությունը և ճշմարտությունը ներկայացնելու ցանկություն ունեմ»:

Լրագրողի դիտարկմանը, թե հանրությունը Հանձնաժողովի խղճի վրա է թողնում սակագնի թանկացումը, հանձնաժողովի նախագահը պատասխանեց. «Իհարկե, այս բեռը, որ այսօր օրենքով վերապահված է և իր գործառույթներով դրված է մեր կառույցի վրա, ծանր խաչ է, որ պետք է տանենք: Բայց ես ամեն ինչ կանեմ, որ և այսօր, և վաղը, և տարիներ հետո մեր սերունդների առաջ չամաչեմ իմ արածից, դա ձեզ խոստանում եմ»:

Նախորդող հրապարակում ՝
Էլեկտրաէներգիայի սակագնի որոշակի թանկացում կլինի. Ռոբերտ Նազարյան



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

08:42
Հայաստանի մի քանի ճանապարհներին մառախուղ է
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ...
Աղբյուր` Panorama.am
23:10
Լուիս Մորենո Օկամպոյի տունն ամբողջովին ավերվել է Կալիֆոռնիայի հրդեհից
Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն X-ի իր միկրոբլոկում գրել է. «Մալիբուում գտնվող իմ տունն...
Աղբյուր` Panorama.am
22:39
Ռուսաստանը թող գազը մեզ թանկ վաճառի, մենք այլընտրանքներ ունենք. Գագիկ Մելքոնյան
«Մենք Ռուսաստանին ավելի շատ ենք պետք, քանց թե իրենք են մեզ պետք»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
22:24
Շուրջ 120 միլիոն դոլար ավել չափով օտարերկրյա ներդրումներ դուրս են եկել Հայաստանից, քան եկել են. Թադևոս Ավետիսյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը գրում է «2024 թվականի առաջին ինը ամիսների տվյալներով արձանագրվել է...
Աղբյուր` Panorama.am
21:59
Հիմա քաղաքական հայտ ներկայացնողների ճնշող մեծամասնությունը պարտված է բարոյական հարթության մեջ. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.  «Առաջնորդը միշտ ամենաշատն ու ամենաթանկն է դնում զոհասեղանին։ Նույն կերպ և առաջնորդության...
Աղբյուր` Panorama.am
21:46
Բաբայան. Նույն ավտոմեքենայում գտնվող նույն անձանց արդեն չորրորդ անգամ կասկածում են ապօրինի զենք կրելու մեջ
Ինչ-որ մեկի անառողջ գլխում ծնվել է միտք, որ Արթուր Վանեցյանը չպետք է օգտվի պահնորդական ծառայութուններից։
Աղբյուր` Panorama.am
21:46
Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ
Մայր Աթոռից հայտնում են, որ Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և...
Աղբյուր` Panorama.am
21:23
Ա. Բաբայանն ընկերների հետ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է Վանեցյանին. Փաստինֆո
Իրավապաշտպան, փաստաբան Արսեն Բաբայանն իր ընկերների հետ ձերբակալվելու ժամանակ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է ԱԱԾ նախկին...
Աղբյուր` Panorama.am
21:20
Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը
Հունվարի 12-15-ը Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը։ Պատվիրակությունը ղեկավարելու է  Մեջլիսի պատգամավոր...
Աղբյուր` Panorama.am
20:50
Տեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցողները չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է. հայտարարություն
Սոցիալական ցանցերում տարածվող ապատեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցող անձինք չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է։ Այս...
Աղբյուր` Panorama.am
20:38
ՔԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալն ազատման դիմում է գրել
Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հունվարի 8-ին հրաման է ստորագրել, որում ասվում է․ «Ղեկավարվելով «Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
20:25
Աշխարհահռչակ դերասան Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունն այրվել է
Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունը Մալիբուում այրվել է, երբ նա նկարահանում էր Ջո Ռոգանի փոդքասթը։ Այս մասին գրում...
Աղբյուր` Panorama.am
20:13
Քննարկվել են Հնդկաստանի կողմից հնարավոր տեխնիկական աջակցությունների տրամադրմանն առնչվող հարցեր․ ՊԵԿ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային։...
Աղբյուր` Panorama.am
20:00
Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
 Հունվարի 10-ին՝ ժամը 19:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին հայտնում են Ճանապարհային...
Աղբյուր` Panorama.am
19:49
Քլոե Քարդաշյանը տեսանյութ է հրապարակել հրդեհի բռնկման մեջ կասկածվող անձի մասին
Քլոե Քարդաշյանը չի թուլացել իր խոսքերը այն բանից հետո, երբ պարզել է, որ Լոս Անջելեսում Քենեթ Ֆայրի գործով հրկիզողին ձերբակալել են։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:35
«Արթիկ» ՔԿՀ-ում 28-ամյա կալանավոր է վերջ տվել կյանքին
Հունվարի 10-ին՝ ժամը 02։15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի խցում հայտնաբերվել է կալանավորված անձ, 1997թ․...
Աղբյուր` Panorama.am
19:24
Անտառային հրդեհներից առաջ Կալիֆորնիան կրճատել է հրդեհային անվտանգության ֆինանսավորումը
Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը կրճատել է 101 միլիոն դոլարի ֆինանսավորումը հրդեհային անվտանգության ծրագրի համար մի քանի ամիս առաջ, երբ...
Աղբյուր` Panorama.am
19:11
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
18:57
Ինձ շատ դժվար է կոտրել. ոստիկանության մայոր աշխարհի չեմպիոնուհին կարծրատիպեր է կոտրում
Ոստիկանությունում կանանց ներգրավվածությունն առաջնահերթություն է որպես ՆԳՆ հենասյունային բարեփոխումների կարևոր բաղադրիչ։ Ոստիկանության մայոր...
Աղբյուր` Panorama.am
18:45
Եռաբլուրում գերեզմանաքարերի ծաղիկները գողացողներից 2-ը կալանավորվեցին
Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Եռաբլուրում զինվորների շիրիմներից ծաղիկները հափշտակողներից երկու անձ կալանավորվեց։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
18:38
Մագդալենա Գրոնոյի հետ քննարկվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Հունվարի 10-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա...
Աղբյուր` Panorama.am
18:25
Սա ուղղակի այլանդակություն է․ Մելիքյանը՝ ապօրինի զենքի կասկածանքով ձերբակալությունների մասին
Արսեն Բաբայանին բաժին հասցնելուն պես տեղեկացրել են, որ ապօրինի զենքի կասկածանքով այլևս ձերբակալված չէ։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց. Բաբայան
«Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց՝ պնդելով, որ ինձ ապօրինի զենքով չեն կասկածում, իսկ ընկերներիս կասկածում են»,-ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
18:11
WSJ. Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Կատարը պայքարում են Սիրիայի նոր իշխանությունների վրա ազդեցության համար
 Բաշար ալ-Ասադի իշխանության տապալումից ի վեր Սիրիան վերածվել է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Կատարի քաղաքական պայքարի ասպարեզի։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:05
Արսեն Բաբայանը ձերբակալված չէ. Ոստիկանության պարզաբանումը
«Ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով երկու անձ տեղափոխվել է ոստիկանություն։ Արսեն Բաբայանը ձերբակալված չէ»,-Panorama.am-ի հետ...
Աղբյուր` Panorama.am
17:53
Արսեն Բաբայան. Օպերատիվ ծառայողը հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու կասկածանքով
«Քրեական ոստիկանության օպերատիվ ծառայողը, ով ղեկավարում էր ձերբակալման պրոցեսը, հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու...
Աղբյուր` Panorama.am
17:51
Թեյլոր Սվիֆթը՝ 21-րդ դարի ամենահաջողակ արտիստը
Երգչուհի Թեյլոր Սվիֆթը դարձել է 21-րդ դարի ամենահաջողակ կատարողը՝ ըստ երաժշտական Billboard ամսագրի։ Վարկանիշը կազմվել է երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
17:41
Արարատի, Արտաշատի,Ապարանի, Սևանի և այլ ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Այսօր ժամը 17:00-ի դրությամբ, Արարատի, Արտաշատի, Արթիկի, Նաիրիի, Ապարանի, Արագածի, Թալինի, Անիի, Աբովյանի, Հրազդանի և Սևանի տարածաշրջաններում...
Աղբյուր` Panorama.am
17:39
Արսեն Բաբայան. Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը հայտնում է. «Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց Հրազդանի կիրճում: Գնում էինք...
Աղբյուր` Panorama.am
17:35
Թրամփը տեսանյութ է հրապարակել, որտեղ գրենլանդացիները խնդրում են գնել իրենց կղզին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում տեսանյութ է հրապարակել, որում «գրենլանդիայի բնակիչները» խնդրում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}