Իրավունք 11:30 02/06/2015

«ՔԿՀ-ներում կարևորագույն խնդիրներից է բուժծառայությունների որակը». Մեկնարեց նոր ծրագիր

«Մեր քրեակատարողական հիմնարկներում առկա հիմնախնդիրներից կարևորագույններից մեկը բուժծառայությունների որակն է: Այդ խնդիրը մեր ամենօրյա ուշադրության կենտրոնում է: «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի բանտերում» ծրագիրն էականորեն կբարելավի իրավիճակը»,-լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը:

Նշենք, որ այսօր տրվեց «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի բանտերում» ծրագրի մեկնարկը: Ծրագրի տևողությունը 24 ամիս է: Այս ծրագրի իրականացումը հնարավոր է դարձել ԵՄ/ԵԽ Արևելյան գործընկերության երկրներում 2015-2017 թթ. ծրագրային համագործակցության շրջանակներում: Ծրագրի նպատակն է ամրապնդել մարդու իրավունքները՝ բարելավելով բուժծառայության, այդ թվում՝ հոգեական առողջության հետ կապված խնամքի տրամադրումը Հայաստանի բանտերում: Ծրագիրը նպատակ է հետապնդում բարելավել Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում առողջապահության իրավական և ինստիտուցիոնալ շրջանակը, վերապատրաստել անձնակազմը, ինչպես նաև օժանդակել Հայաստանի կառավարությանը՝ քրեակատարողական հիմնարկների բուժմասերի նյութական պայմանները բարելավելու հարցում՝ հատուկ ուշադրություն դարձնելով Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի վերջին զեկույցներում որպես առավել խնդրահարույց առանձնացված քրեակատարողական հիմնարկներին:

Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան ասաց, որ այս ծրագիրը մեծապես պահանջված է հայատանյան իշխանությունների կողմից, ինչն էլ երաշխիքն է այս ծրագրի հաջող իրականացման համար:

«Ծրագիրը չափազանց կարևոր է Հայաստանի համար, առաջին հերթին բանտարկյալների համար: Ծրագրի հիմնական նպատակն է Հայաստանի բանտային համակարգը դարձնել ավելի մարդկային, եվրոպական չափանիշներին համահունչ»,- նշեց նա:

Հովհաննես Մանուկյանի խոսքով, մարդու բուժծառայություն ցուցաբերելն ուղղակիորեն առնչվում է մարդու իրավունքների հետ, քանի որ առողջության պահպանման իրավունքը ֆունդամենտալ իրավունք է: Ըստ նրա, անկախ նրանից՝ մարդն ազատության մեջ է, թե ոչ, բուժական ծառայությունները պետք է պատշաճ մակարդակի վրա լինեն:

«Մենք արդեն վերջին մեկ տարվա ընթացքում ծրագրեր իրականացրել ենք, որոնք նպատելու են հետագայում որակի բարձրացմանը, բայց այս ծրագիրը, ինչպես նշեցի, էականորեն պետք է բարելավի իրավիճակը»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ ծրագիրն ունի մի քանի բաղադրիչ՝ իրավիճակի գնահատում, տեխնիկական հագեցվածություն, բուժմասերում ծառայող բժիշկների վերապատրաստում:

Հ. Մանուկյանը նշեց, որ այս ծրագրի շրջանակում պետք է վերանայել այն օրենսդրական բազան, որը կարգավորում է ՔԿՀ-ներում բուժական ծառայությունները՝ փորձելով ավելի արդիական վիճակի բերել:

Անդրադառնալով այն հարցին, թե բժիշկները չեն ցանկանում աշխատել ՔԿՀ-ներում, շահագրգռող ի՞նչ քայլեր են արվելու, նախարարն ասաց, որ այս ուղղությամբ առաջին քայլն արված է. անցած տարի կրթության և գիտության, առողջպահության, արդարադատության նախարարությունների, նաև Բժշկական համալսարանի միջև ստորագրվել է համաձայնագիր, ըստ որի՝ հիմնում են բանտային բժշկության դասընթացներ, որը հնարավորություն կտա պատրաստել մասնագետներ, ինչպես նաև արդինատուրայում համապատասխան տեղեր են հատկացվելու:

«Այս ամենը կհամալրի կադրային բազան: Բայց մենք ֆունդամենտալ առումով բժիշկներին ներգրավելու խնդիր ունենք: Այդ խնդիրը կարելի է երկու ձևով լուծել՝ անդրադառնալ աշխատավարձերին, սակայն սա հակասական իրավիճակի կհանգեցնի՝ նույն քրեակատարողական հիմանարկում ծառայողների աշխատավարձի դիսբալանսը այլ հետևանքների կբերի, երկրորդ՝ վերանայել քրեակատարողական հիմնակներում բուժծառայության մատուցման ձևը, այսինքն բուժծառայություն ոչ թե բժիշկներ մատուցեն, որոնք համարվում են ծառայողներ, այլ քաղաքացիական բժիշկներ, որոնք որոշակի հիմունքներով այդ աշխատանքը կիրականացնեն: Սակայն այս մոտեցումը գլոբալ բարեփոխումների հետ է կապված, պետք է ուսումնասիրել համաշխարհային փորձը, որոշակի վերլուծել տեղական իրավիճակը: Կտրուկ գործողություներ չենք կարող անել, բավականին նուրբ համակարգ է»,- ասաց Հ. Մանուկյանը:

Նա նաև ասաց, որ հիվանդ դատապարտյալներից վերջին շրջանում բավականին քիչ դիմումներ են ստանում. «Իրավիճակի բարելավում ունենք»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:41
Զուրաբիշվիլին որոշել է նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունից առաջ գիշերել նախագահականում
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին տեսաուղերձում հայտարարել է, որ գիշերելու է իր նստավայրում իր իրավահաջորդի երդմնակալության նախօրեին։...
Աղբյուր` Panorama.am
22:52
Բայդենը խոստովանել է, որ ափսոսում է ԱՄՆ նախագահական ընտրապայքարից դուրս գալու համար
ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենը իր մտերիմ մարդկանց շրջապատում մասնավոր զրույցներում ափսոսանք է հայտնել, որ լքել է պետության ղեկավարի պաշտոնի...
Աղբյուր` Panorama.am
22:38
Հայ շախմատիստների հաջողությունները 2024 թվականի ընթացքում
Հայաստանի շախմատի ֆեդերացիան ամփոփել է հայ շախմատիստների հաջողությունները 2024 թվականի ընթացքում:  Հայաստանի շախմատի տղամարդկանց...
Աղբյուր` Panorama.am
21:53
Հայաստանի պատմության թանգարանն այս տարի ունեցել է ավելի քան 100 000 այցելու
Հայաստանի պատմության թանգարանը 2024 թվականի ընթացքում իրականացրել  է ավելի քան 20 ցուցանահանդես, 60-ից ավելի տարաբնույթ միջոցառում։...
Աղբյուր` Panorama.am
21:10
ՄԱԿ. 2024-ը՝ երեխաների համար ամենավատ տարիներից մեկը
Յուրաքանչյուր վեցերորդ երեխա կամ մոտ 473 միլիոն երեխա ապրում է պատերազմական գոտում՝ 2024 թվականը դարձնելով երբևէ եղած վատագույն տարիներից մեկը:...
Աղբյուր` Panorama.am
20:45
Քեյթ Միդլթոնի 9-ամյա դուստրը խախտել է թագավորական արարողակարգի կանոնը
Արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի դուստրը՝ 9-ամյա արքայադուստր Շառլոտան, խախտել է թագավորական արարողակարգի կանոններից մեկը։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
20:19
Դուք սխալ ճանապարհով եք գնում, վնասում եք 1 մլն երևանցիների առողջությունը, պետք է կանգնեք. Քրիստինա Վարդանյան
Երևանի վերջին գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունեց, որ մայրաքաղաքի օդը նորմայից 3.5 անգամ ավել աղտոտված...
Աղբյուր` Panorama.am
19:58
Երեխաները բարձր են պահում Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հոր՝ լեգենդար հրամանատար Գեղամ Գաբրիելյանի հիշատակը
Արցախցի երեխաները շարունակում են հաջողություններ գրանցել տարբեր մարզաձևերում։ «Բերդ» թերթը գրում է, որ ի հպարտություն Արցախի և...
Աղբյուր` Panorama.am
19:47
Ժաննա, նստի, անբավարար. Դեմոյան
«Ես երկար չմտածեցի, մի քիչ խորհեցի ու եկա այն եզրակացության, որ նախկիններն էստեղ մեղավոր չեն»:
Աղբյուր` Panorama.am
19:37
Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամաս բուք է։
Դեկտեմբերի 28-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, Թալինի, Անիի, Աբովյանի, Հրազդանի, Ապարանի, Արագածի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ Սևանի...
Աղբյուր` Panorama.am
19:23
Նիկոլը՝ բանավեճի իր առաջարկով ակամայից տակտիկական առումով միավորեց երեք նախագահների թիմերին. Աշոտյան
«Միանշանակ, և ոչ միայն բովանդակային, այլև տեխնոլոգիական առումով, երբ անմիջապես դրանից հետո խաղացրեց քովիդային անհեթեթ քարտը»,-...
Աղբյուր` Panorama.am
19:11
Նախաքննական մարմինը փոխել է եղբորս առաջադրած մեղադրանքը, բայց պետք է կայացվեր հետապնդումը դադարեցնելու որոշում. Երիցյան
«Նախաքննական մարմինը փոխել է եղբորս առաջադրած մեղադրանքն ու պարեկային ծառայողների հետ միջադեպը որակել որպես Ա. Երիցյանի կողմից մարմնական...
Աղբյուր` Panorama.am
19:00
Ուսուցիչների համար վերջին տարիներին ստեղծվում են միայն անհարմարություններ. Դանիելյան
«Անչափ կարևոր առաքելություն իրականացնող, շատ հաճախ նվիրյալի պես աշխատող ուսուցիչների համար վերջին տարիներին ստեղծվում են միայն...
Աղբյուր` Panorama.am
18:44
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան ավիահարվածներ են հասցրել Եմենի՝ հութիների կողմից վերահսկվող նահանգի վրա. Al Masirah
ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ավիացիան հարվածներ են հասցրել Եմենի հյուսիս-արևմուտքում գտնվող Հաջա նահանգի ուղղությամբ այն բանից հետո, երբ Եմենի...
Աղբյուր` Panorama.am
18:30
Ալիևի հերթական նախապայմանն իրականություն է դառնում ոչ թե Մոսկվայի, Վաշինգտոնի կամ Փարիզի, այլ Նիկոլի շնորհիվ. Աշոտյան
«Նիկոլը ոչ թե խանգարում է Մոսկվային, այլ ՌԴ-ի համար «օգտակար հիմար»՝ useful idiot է հանդիսանում։ Իր արմենպրեսյան զեղումներն անթերի էին այդ տեսակետից»»։
Աղբյուր` Panorama.am
18:17
Հայաստանում 2025-ին առաջին անգամ կկայանան միջազգային 3 խոշոր մրցաշար
Հայաստանում 2025 թվականին առաջին անգամ կկայանան միջազգային 3 խոշոր մրցաշար, որոնք ընդգրված են Եվրոպայի բռնցքամարտի ֆեդերացիայի EUBC օրացույցային...
Աղբյուր` Panorama.am
18:06
Զելենսկին ու Ալիևը քննարկել են ադրբեջանական ինքնաթիռի կործանման դեպքը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են Ղազախստանում...
Աղբյուր` Panorama.am
17:52
Ադրբեջանում ապօրինի կալանավորված Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու քրեական գործն ուղարկվել է դատարան
Արցախի Հանրապետության նախկին պետնախարար, գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանի դեմ հարուցված քրեական գործը, ով ավելի քան մեկ տարի Բաքվի բանտում...
Աղբյուր` Panorama.am
17:40
Ադրբեջանը հայտնել է Հայաստանի հետ սահմանի՝ մինչև 13 կիլոմետր երկարությամբ հատվածում սահմանազատման մասին
Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատումն ու սահմանազատումն իրականացվել է մինչև 13 կիլոմետր երկարությամբ հատվածում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
17:31
Ողբերգական վթար. բախվել են մեքենաներ, կան զnhեր
Դեկտեմբերի 28-ին, ժամը 14:40-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Մայիսյան...
Աղբյուր` Panorama.am
17:24
Զուրաբիշվիլին միացել է Թբիլիսիում ընդդիմության «կենդանի շղթային»
30 օր շարունակ Թբիլիսիում և շրջաններում շարունակվող բողոքի ակցիան այսօր շարունակվում է կենդանի շղթայով։ Ակցիայի մասնակիցների թվում են տարբեր...
Աղբյուր` Panorama.am
17:07
Գրականության և արվեստի թանգարանի՝ տասներորդ մուսային վերաբերող բաժնում պահպանում են բազմաթիվ արժեքավոր վկայություններ
Այսօր Կինոյի միջազգային օրն է, և սա հիանալի առիթ է՝ անդրադառնալու Գրականության և արվեստի թանգարանի՝ տասներորդ մուսային վերաբերող այս բաժնին։...
Աղբյուր` Panorama.am
16:49
Պուտինը զանգահարել է Ալիևին և ներողություն խնդրել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսով քննարկել են Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ դեկտեմբերի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
16:36
Ադրբեջանը խստացնում է ՌԴ քաղաքացիների կեցության կանոնները
Ադրբեջանի իշխանությունները մտադիր են փոփոխություններ մտցնել իրենց տարածքում Ռուսաստանի քաղաքացիների ժամանակավոր գտնվելու կանոններում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
16:24
Ռուսաստանի ԱԳՆ. 10 տարվա գործունեության ընթացքում ԵԱՏՄ-ն դարձել է միջազգային տնտեսական հարաբերությունների կարևոր դերակատար
2025 թվականի հունվարի 1-ին լրանում է 2014 թվականի մայիսի 29-ին Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մասին պայմանագրի ուժի մեջ մտնելու և ԵԱՏՄ-ի՝...
Աղբյուր` Panorama.am
16:14
Վրաստանում գրանցված երկրաշարժը զգացվել է Հայաստանում՝ 3-4 բալ ուժգնությամբ
Սույն թվականի դեկտեմբերի 28-ին` տեղական ժամանակով ժամը 15:44-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 11։44-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ...
Աղբյուր` Panorama.am
15:54
«Օպելի պատմությունը» գրեթե բոլոր տեսանկյուններից դարձավ բուռն քննարկման առարկա, սակայն մի շատ կարևոր ասպեկտ մնաց աննկատ. Անանյան
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրում է.  «Օպելի պատմությունը» գրեթե բոլոր տեսանկյուններից վերջին երկու օրվա ընթացքում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

2025-ը կդիմավորենք Եռաբլուրում. Բագրատ Սրբազան
13:39 28/12/2024

2025-ը կդիմավորենք Եռաբլուրում. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}