Այվազովսկու կտավը հանվել է աճուրդից
Հովհաննես Այվազովսկու «Երեկոն Կահիրեում» կտավը հանվել է Sotheby's աճուրդից վաճառողի խնդրանքով: Այս մասին գրում է Ռիա նովոստին:
Ավելի վաղ ՌԴ ՆԳՆ-ն Ինտերպոլի միջոցով հարցում էր ուղարկել Մեծ Բրիտանիայի իրավապահ մարմիններին՝ պահանջելով կտավը, որպես գողացված, հանել վաճառքից: Ռուսաստանի ներքին գործերի նախարարության տվյալներով, կտավը գողացվել էր 1997 թվականին Մոսկվայում մասնավոր հավաքածուից:
Sotheby`s-ի փորձագետների հաշվարկով, Այվազովսկու աշխատանքը դառնալու էր այս երկոյի ամենաթանկ կտավերից մեկը:
Նախնական արժեք էր սահմանվել 1,5-2 մլն ֆունտ ստերլինգ:
«Երեկոն Կահիրեում» չէր ցուցադրվում 1950 թվականից. վերջին անդամ ցուցադրվել էր Տրետյակովյան պատկերասրահում:
Այվազովսկին «Երեկոն Կահիրեում» կտավը ստեղծել է 1870 թվականին:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում