Էնրիկե Իգլեսիսասը ծանր վիրահատության կենթարկվի
Հայտնի երգիչ Էնրիկե Իգլեսիսասը Լոս-Անջելեսում ձեռքի հատվածում ծանր վիրահատության կենթարկվի: Երգիչը Մեքսիկայում իր համերգի ժամանակ լուրջ վնասվածք է ստացել, երբ փորձել է բռնել թռչող անօդաչու սարքը: Այնուամենայնիվ, չնայած ստացած վնասվածքներին, իսպանացի երգչի ձեռքին վիրակապ են դրել, և նա շարունակել է համերգը, գրում է AP-ն:
Ավելի ուշ երգչի ներկայացուցիչները ներկայացրել են, որ անօդաչու թռչող սարքն համերգների ժամանակ օգտագործվում է` երկրպագուներին նկարելու համար, և «հաճախ Էնրիկեն բռնում է այն, որ հանդիսատեսին բեմից լուսանկարի»: «Այս անգամ ինչ-որ բան այն չի եղել», -հայտարարել են նրա ներկայացուցիչները:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա