Ի՞նչ կարող է պատահել Հալեպում
«Մինչ տարբեր ամբիոններից լսվում են խուճապ չստեղծելու մասին վարկածներ, հալեպահայերը շարունակում են մնալ միայնակ ծանրագույն տագնապների դիմաց: Մինչև ե՞րբ կարող է շարունակվել այս իրավիճակը: Եվ ո՞վ է այն կողմը, որ պատասխանատու է հալեպահայության անվտանգության և կյանքի ապահովության համար»,- արևմտահայ գրող, հրապարակագիր Սագո Արյանը գրել է իր «Զիլ խոսք» բլոգում:
«Ի՞նչ կարող է պատահել Հալեպում, եթե ISIS ահաբեկչական խմբավորումը Իրաքում կիրառած մեթոդը փորձի իրականացնել Հալեպի այն շրջանների ուղղությամբ, որոնք գտնվում են Սիրիայի կառավարական ուժերի տիրապետության տակ:
Նշենք, որ լրատվական աղբյուրները լուր են հաղորդել, որ փակված է իրաքյան «Ալ Անպար» նահանգի ջրամբարը: Նույն աղբյուրները նաև հայտնում են, թե «Ալ Անպարի» բնակիչները կանգնած են ծարավի հետևանքով մահանալու վտանգի առաջ:
Գաղտնիք չէ, որ հայկական Հալեպը ևս ծանրագույն ժամանակներ է ապրում: Հալեպի հայկական շրջանները թեկուզ գտնվում են կառավարական ուժերի տիրապետության տակ, սակայն ISIS ահաբեկչական խմբավորումը, որպես ռազմավարական քայլ, կարող է փակել դեպի Հալեպ տանող մինչ այժմ գործող ջրի որևէ խողովակը: Ճիշտ է նաև, որ հակառակ նրան, որ թեպետ ընդդիմադիր զինյալները հաճախ են պատերազմում իրար դեմ, բայց ծանր պահերին նրանք կարող են միավորվել և պատուհասել Հալեպի հայության անվտանգությունը»,-գրել է Սագո Արյանը:
Նախորդող հրապարակումներ՝
ԱԳ փոխնախարարը՝ Սիրիայում մնացած հայեր
Շահան Գանտահարյան. Վտանգավոր պահերին պետք չէ բացառել սիրիահայերի տարհանման գործողությունները
Վերջին տասը օրվա ընթացքում Սիրիայից 250 հոգի եկել է Հայաստան
Հայաստանը պատրաստ է անհրաժեշտ պայմաններ ստեղծել հալեպահայ երեխաների համար. Հովիկ Աբրահամյան