ՀԴԲ-ն կպարզի` Բլատտերը մասնակի՞ց է, թե՞ ոչ
ԱՄՆ-ի դատախազությունն ու Հետաքննությունների դաշնային բյուրոն կպարզեն` արդյոք ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատտերը մասնակի՞ց է կոռուպցիային այդ կազմակերպությունում: Այս մասին հայտնում է «ABC News»-ը:
ՀԴԲ-ն չի մեկնաբանում այդ տեղեկությունը, քանզի Բլատտերն առայժմ գործով մասնակից չի անվանվել: Ներկա պահին Միացյալ Նահանգներում շարունակվում է հետաքննությունը: Անցած շաբաթ ՖԻՖԱ-ի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ ձերբակալվել են կոռուպցիայի մեղադրանքով:
Բլատտերը, ով ընդամենը մի քանի օր առաջ է վերընտրվել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում, հայտարարել է իր հրաժարականի մասին: Սակայն նա իր լիազորությունները վերջնականապես կդադարեցնի 2015 թ. դեկտեմբերից ոչ շուտ, երբ կհրավիրվի կազմակերպության արտահերթ համաժողովը, որի կոնկրետ ժամկետը դեռ որոշված չէ: