Հայաստանում գորգերի, տրիկոտաժի արտադրության ծավալներն ավելացել են
2015 թվականի հունվար-ապրիլ ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գորգերի և տրիկոտաժեղենի արտադրության ծավալներն ավելացել են համապատասխանաբար՝ 26.8 և 70 տոկոսով:
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա հունվար-ապրիլին մեր երկրում արտադրվել է 15,6 տոննա գորգեր և գորգեղեն՝ նախորդ տարվա 12.3 տոննայի դիմաց:
Ինչ վերաբերում է տրիկոտաժեղենին, ապա չորս ամիսներին արտադրվել է 1 008.4 հազար հատ տրիկոտաժեղեն, իսկ 2014թ-ի հունվար-ապրիլին՝ 640.4 հազ.հատ:
ԱՎԾ-ի փոխանցմամբ՝ նշված ժամանակահատվածում նվազել են բամբակյա գործվածքների և գուլպեղենի արտադրության ծավալները: Եթե 2014թ-ի չորս ամիսներին հանրապետությունում արտադրվել է 5.5 տոննա բամբակյա գործվածք, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 3 տոննա, ինչը 45,5 տոկոսով պակաս է:
Հունվար-ապրիլին 21.1 տոկոսով նվազել են նաև գուլպեղենի արտադրության ծավալները. 2015թ-ի չորս ամիսներին արտադրվել է 1 350.2 հազար զույգ գուլպեղեն, իսկ 2014թ-ին՝ 1 712.1 հազ. զույգ:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին