Ի հիշատակ՝ 1915 թվականի. Ալեքսանդր Չաուշյանն ու ընկերները՝ Լոնդոնի Վիգմոր սրահում
Լոնդոնի Վիգմոր սրահում հուլիսի 12-ին կայանալու է «Ալեքսանդր Չաուշյան և ընկերներ» խորագրով կամերային համերգ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբից Panorama.am-ին հայտնեցին, որ համերգի ընթացքում ելույթ են ունենալու ջութակահարներ Լևոն Չիլինգիրյանը, Սերգեյ Խաչատրյանը, ալտահար Քիմ Քաշքաշյանը, թավջութակահարներ Ալեքսանդր Չաուշյանը, Սթիվեն Իսերլիսը, դաշնակահարներ Սերգեյ Բաբայանը, Լուսինե Խաչատրյանը, Վահան Մարտիրոսյանը, Եվգենի Սուդբինը: Ծրագրում ընդգրկված է լինելու՝ Սողոմոն Կոմիտաս, Ալեքսանդր Հարությունյան, Առնո Բաբաջանյան, Ռոբերտ Շուման:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում