«Չեխական ավիաուղիներ»-ի նախագահը կանոնավոր չվերթները վերականգնելու քննարկման համար կայցելի Հայաստան
«Չեխական ավիաուղիներ» ընկերությունն ավարտվել ընկերության մասնավորեցման գործընթացը, և պատրաստ է քննարկել կանոնավոր չվերթները վերականգնելու հնարավորությունները: Այս մասին նշել է ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ժոզեֆ Սինչակ՝ այսօր Պրահայում վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման ժամանակ, տեղեկացնում են կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Վարչապետ Աբրահամյանը կարևորել է չվերթների վերաբացման անհրաժեշտությունը և ընդգծել, որ Հայաստանի կառավարությունը պատրաստ է աջակցել ընկերությանն այս հարցում: Նրա համոզմամբ` չվերթների վերաբացումը կնպաստի զբոսաշրջության զարգացմանը, հայ-չեխական բարեկամության ամրապնդմանը:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել «Չեխական ավիաուղիներ» ընկերության ղեկավարության Հայաստան այցելության շուրջ՝ տեղում ուսումնասիրելու և քննարկելու ուղիղ չվերթները գործարկելու հնարավորությունները, քանի որ չեխական կողմը ցանկություն ունի վերաբացելու կանոնավոր չվերթները: