Չեխիայի Երիտասարդ սոցիալ-դեմոկրատները Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև են ընդունել
Հայ ժողովրդի ճակատագիրը զանգվածային ոչնչացման, էթնիկ զտումների, տեղահանման կատարյալ պատմական օրինակ է, ինչպես նաև Ցեղասպանության, որը ողբերգական ձևով իրագործվել է 20-րդ դարում: Այս մասին ասվում է Չեխիայի Երիտասարդ սոցիալ-դեմոկրատների կողմից ընդունված Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի տեքստում:
«Չեխիայի Երիտասարդ սոցիալ-դեմոկրատները, որոնց արժեհամակարգի կարևոր մասն են կազմում արդարությունը և մարդասիրությունը, դատապարտում են մեկ դար առաջ Օսմանյան կայսրությունում սկսված և շուրջ ութ տարի տևած հայ ժողովրդի Ցեղասպանությունը: Որևէ կասկած չկա, որ Օսմանյան կայսրության և հայերի միջև փոխադարձ հակասությունները վերաճեցին հայ ժողովրդի և հայկական մշակույթի զանգվածային բնաջնջման:
Մենք կոչ ենք անում Թուրքիայի և այն երկրների ղեկավարներին, որոնք նման բան են արել, ճանաչել այս պատմական փաստերը որպես Ցեղասպանություն և ճանապարհ բացել Թուրքիայի ու Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված բանակցությունների համար»,- նշվում է բանաձևում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան