Արվեստի դպրոցների սաների հաշվետու ցուցահանդեսը կբացվի Հ. Թումանյանի տուն-թանգարանում
Մշակութային կրթության հիմնադրամի նախաձեռնությամբ՝ ՀՀ մարզերում և Երևան քաղաքում գործող արվեստի և գեղարվեստի դպրոցների սաների 2014-2015 թվականների աշխատանքների հաշվետու ցուցահանդեսը կբացվի Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում:
Մշակույթի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ցուցադրությանը յուրաքանչյուր դպրոց կներկայանա 3-4 գեղանկարչական աշխատանքով:
Նախաձեռնության նպատակն է խթանել կերպարվեստի կրթական հաստատությունների գործունեության զարգացմանը, նպաստել սաների և մանկավարժների միջև փոխադարձ կապի ստեղծմանը:
Ցուցահանդեսի ընթացքում կներկայացվի նաև դպրոցների կիրառական արվեստի բաժնի սաների` «Արևմտյան Հայաստանի կորուսյալ վիլայեթների տարազների նորովի մեկնաբանում» ծրագրի աշխատանքները` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Պատանի ստեղծագործողները նախաձեռնության շնորհիվ մանրամասն ուսումնասիրել են Արևմտյան Հայաստանի շրջանների մշակույթը, կենցաղին բնորոշ հատկանիշները` զարգացնելով երևակայությունը, ցուցաբերելով գեղարվեստական մտքի թռիչք:
Ցուցահանդեսը կբացվի հունիսի 4-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա