ԵԱՀԿ գործող նախագահ. Մինսկի խմբի անդամ երկրները պետք է կառուցողական մոտեցումներ ցուցաբերեն
«Գործընթացի բոլոր մասնակիցները պետք է պահպանեն իրենց վերցրած պարտավորությունները: Սա նշանակում է, որ այն երկրները, որոնք Մինսկի խմբի անդամ են, համանախագահում են, պետք է կառուցողական մոտեցումներ ցուցաբերեն, աջակցեն խաղաղության հաստատման գործընթացին»,- ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսում ասաց ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի ԱԳ նախարար Իվիցա Դաչիչը՝ պատասխանելով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք մատակարարելու վերաբերյալ հարցին:
Ըստ նրա, այդ հարցը պետք է ուսումնասիրել, պարզել, թե ինչքանով է հիմնավորված: Իվիցա Դաչիչն ասուլիսին ներկա իր անձնական ներկայացուցչին և Հարավային Կովկասում ԵԱՀԿ հատուկ ներկայացուցչին առաջարկեց ուսումնասրել այդ հարցը և ոչ միայն Ռուսաստանի վերաբերյալ:
«Զենք վաճառելու հարցը պետք է ուսումնասրել ու տեսնենք, թե որ է գնում այդ զենքը»,- ասաց նա՝ հավելելով, որ «Իսլամական պետություն» խմբավորման կողմից Մերձավոր Արևելքում օգտագործվող զենքը նույնպես գալիս է տարբեր տեղերից: