Իրանը կարող է դիտարկել «թուրքական հոսքի» միջոցով գազը Եվրոպա հասցնելու տարբերակը
Իրանի հանդեպ պատժամիջոցների վերացումից հետո վերջինս կդիտարկի Ռուսաստանի կողմից նախագծված «Թուրքական հոսքի» միջոցով իրանական գազը Եվրոպա հասցնելու տարբերակը և այն շահավետ լինի Իրանի համար: Այս մասին հայտարարել է Իրանի գազային ազգային ընկերության արտաքին կապերի ղեկավար Ազիզոլլահ Ռամազանին: Հայտնում է Ria.ru գործակալությունը:
«Կարող են լինել շահերի համընկնումներ, օրինակ գազատարերի մասով: Կարող ենք կիսվել փորձով և տեխնոլոգիաներով, իսկ ապագայում, հնարավոր է, իրանական և ռուսական գազատարները միավորվեն դեպի Եվրոպա առաքման հարցում», - հայտարարել է Ռամազանին՝ հավելելով, որ առայժմ ոչ մի բանակցություններ չեն ընթանում: Ռամազանին նաև ներկայացրել է մի քանի տարբերակներ, թե ինչպես կարող է իրանական գազատարը միանա թուրքականին՝ մատնանշելով անգամ Սև ծովի հատակով անցնող գազատարը:
Նրա խոսքով՝ սա կարող է լավ գաղափար լինել բանակցություններ սկսելու համար: