Նախարարների մակարդակով քննարկվում է Իրան-Ռուսաստան էներգետիկ համագործակցությունը
Ռուսաստանի դաշնության էներգետիկայի նախարար Աեքսանդր Նովակը և Իրանի Նախվթի նախարար Բիջան Նամդար Զանգենեն քննարկել են երկու երկրների էներգետիկ համագործակության վերաբերյալ հարցեր նավթի համաշխարհային շուկայում ներկայիս իրավիճակի պայմաններում: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Իրանի նավթի նախարարը նավթարդյունահանող երկրների կազմակերպության` «OPEC» սեմինար քննարկումների շրջանակներում: Հայտնում է «РИА Новости»-ն:
«Մենք քննարկել ենք նավթի համաշխարհային շուկայում ներկայիս պայմաններում երկկողմ հարաբերությունների վերաբերյալ հարցեր»,- նշել է նախարար Զանգենեն:
Նշենք, որ Brent տեսակի նավթը 2014թ. փետրվարից սկսած գնանկում է ապրում` հասնելով 45 դոլար մեկ բարելի համար: Գների շեշտակի անկումը արագացրել է «OPEC» նախորդ համաժողովում` 2014թ. նոյեբերի 27-ին ընդունված որոշման ի կատար ածումը, համաձայն որի, պետք է պահպանվի օրեկան 30 մլն բարել նավթի արդյունահանման քէվոտան «OPEC» երկրների համար: Բացի այդ Հունվարին գնաճ տեղի ունեցավ իսկ մայիսին, արդեն պահպանվում էր 65 դոլար/բարել մակարդակը:
«OPEC» մասնակցի երկրների նախարարների հերթական հանդիպումը տեղի կունենա հունիսի 5-ին Վիենայում: