Ռուբիկ Հակոբյանը նոր ուժերին խորհուրդ է տալիս չինքնահաստատվել մյուսների հաշվին. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթի հետ զրույցում ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը ողջունել է ընդդիմադիր նոր ուժերի ստեղծումը, սակայն միաժամանակ հավելել է, որ եթե նրանք գալիս են և սկսում քննադատել մյուսներին, կամ ասել, որ միակ իրական ընդդիմությունը իրենք են, ապա դրանով իսկ կործանում են իրենց:
«Ինքնահաստատումը պետք է լինի կառուցողական, ծրագրային, նոր արժեքային համակարգով: Եթե գալիս ես ու միանգամից հայտարարում ես, եթե ընդդիմություն չկա` ես եմ գալիս, դու կործանված ես ու չես կարող մրցակցությանը դիմանալ: Չեմ ուզում անուններ տալ: Պարզպես ժողովրդի էմոցիաները գողանալու համար, թե` ես եմ, միակն եմ, ճշգրիտ եմ, հերոս եմ, ոչ մի բանի չեն հասնի»,- նշել է ընդդիմադիր պատգամավորը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին