Մի քանի մարզերում գործի են դրվել հակակարկտային կայանները
Այսօր՝ ժամը 11.05-ից մինչև ժամը 13.14-ը ՀՀ ՏԿ և ԱԻՆ մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության հակակարկտային 3 կայաններից Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղում իրականացվել են 300 կրակոց, իսկ 31 կայանից Լոռու մարզի Վանաձոր քաղաքում և Գարգառ, Գյուլաքարակ, Կուրթան, Վարդաբլուր, Ծատր, Արևածագ, Մղրատ, Կարմիր Աղեկ, Կողես, Յաղդան, Ագարակ, Ամրակից, Լեջան, Մեծ Պառնի, Մեդովկա, Միխայլովկա, Այգեհատ, Օձուն, Հագվի գյուղերում իրականացվել է 8030 կրակոց:
ՏԿԱԻՆ արտակարգ ալիք լրատվական կենտրոնից հայտնում են, որ ժամը 11.29-ից մինչև 12.07-ը ՀՀ ՏԿ և ԱԻՆ մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության հակակարկտային 6 կայաններից Շիրակի մարզի Բասեն, Փանիկ, Մայիսյան և Հայկավան գյուղերում իրականացվել են 611 կրակոց:
Հակակարկտային 17 կայաններից Արագածոտնի մարզի Արագածավան, Արտենի, Լուակն և Ներքին Սասնաշեն իրականացվել են 3106 կրակոց: Ժամը 10.58-ից մինչև 11.07-ը ՀՀ ՏԿ և ԱԻՆ մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության հակակարկտային 1 կայաններից Լոռու մարզի Վանաձոր քաղաքում իրականացվել են 50 կրակոց:
Ժամը 10.07-ից մինչև 10.40-ը ՀՀ ՏԿ և ԱԻՆ մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության հակակարկտային 36 կայաններից Արմավիր մարզի Վանանդ, Շենիկ, Կողբավան, Արտամետ, Քարակերտ, Դարալիկ, Արգինա, Բագարան և Լեռնագոգ գյուղերում իրականացվել են 7112 կրակոց:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին