Նալբանդյան. Վերահաստատում եմ Բրազիլիայի սենատի կողմից ընդունված ցեղապանության մասին որոշումը
«Վերահաստատում եմ Բրազիլիայի սենատի կողմից ընդունված որոշումը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ: Վերջնական որոշումը հրապարակվել է նախօրեին, տեղադրված է սենատի պաշտոնական կայքում»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Նախարարը նշեց, որ Հայաստանը ողջունում Բրազիլիայի սենատի կողմից ընդունված որոշումը. «Կարևոր քայլ է՝ ի նպաստ ցեղասպանությունների և մարդկության դեմ նոր հանցագործությունների կանխարգելմանն ուղղված միջազգային հանրության ջանքերին»:
Հիշեցնենք, որ մայիսի 27-ին Բրազիլիայի Դաշնային Սենատը միաձայն ընդունել է Սենատի Արտաքին հարաբերությունների և ազգային պաշտպանության հանձնաժողովի նախագահ, դաշնային սենատոր Ալոիզիո Նունես Ֆերեյրա Ֆիլյոյի և դաշնային սենատոր Ժոզե Սերայի հեղինակած No 550/2015 բանաձևը, որով պաշտոնապես ճանաչվում է Հայոց ցեղասպանությունը:
Նախորդող հրապարակում՝
Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը՝ Բրազիլիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան