Ռեֆերենս լաբորատորիան հայկական կողմին կհանձնվի եկող տարի
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Ռեֆերենս լաբորատոր կենտրոնի վերանորոգման աշխատանքները հարթ ընթանում են և կավարտվեն նախանշված ժամկետում: Այս մասին հայտարարել է և ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտի Սպառնալիքների նվազեցման գործակալության Սպառնալիքների համատեղ նվազեցման ծրագրի տնօրեն Էլիզաբեթ Ջորջը ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի ղեկավարած թիմի հերթական հանդիպման ժամանակ:
«Հուսով եմ, որ 2016թ. մարտին մենք լաբորատորիան պաշտոնապես կփոխանցենք հայկական կողմին»,-ասաց նա` հավելելով, որ ծրագրի երկրորդ փուլում կիրականացվի Սյունիքի, Գեղարքունիքի և Լոռու մարզի լաբորատորիաների վերանորոգումն ու արդիականացումը,-ասել է Էլիզաբեթ Ջորջը:
Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից մանրամսնում են, որ ծրագրի առաջին փուլում վերանորոգվում և արդիականացվում են Շիրակի և Տավուշի մարզերի լաբորատորիաները։ Էլիզաբեթ Ջորջը միաժամանակ շեշտել է, որ տպավորված է գիտահետազոտական աշխատանքների ձեռքբերումներով։
«Ծրագրի բոլոր բաղադրիչներով արձանագրվող հաջողությունները պայմանավորված են նաև Հայաստանի Հանրապետության կառավարության աջակցությամբ»,-ասաց տիկին Ջորջը։
Արմեն Մուրադյանը հույս է հայտնել, որ ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտի Սպառնալիքների նվազեցման գործակալության Սպառնալիքների համատեղ նվազեցման ծրագրի շրջանակում աջակցություն կցուցաբերվի նաև կլինիկական ռեֆերենս լաբորատորիայի ստեղծման գործում։
«Մեր նպատակը կլինիկական լաբորատորիաների հավատարմագրումն է, և այս ենթատեքստում շատ կարևոր է կլինիկական ռեֆերենս լաբորատորիայի առկայությունը»,-ասել է նախարարը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում