Այսօր ցերեկը ջերմաստիճանը կհասնի +32-ի
Հանրապետության տարածքում 3-7-ին երեկոյան ժամերին և գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է կարկուտ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 20-25 մ/վրկ. արագությամբ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 3-5-ին էապես չի փոխվի, 6-ին կնվազի 2-3 աստիճանով:
Երևանում հունիսի 3-7-ին երեկոյան ժամերին և գիշերը առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‘ 15-20 մ/վրկ արագությամբ:
Այսօր ցերեկը սպասվում է +32 աստիճան տաքություն: Նույն ջերմաստիճանը կպահպանվի նաև հետագա օրերին: