Նաիրիտցիներին կրկին խոստացել են (տեսանյութ)
Նաիրիտցիներն այսօր կրկին հավաքվել էին կառավարության շենքի մոտ՝ նորից ու նորից բարձրաձայնելով իրենց պահանջների մասին, մասնավորապես՝ կուտակված աշխատավարձի մարման:
«Մենք փակեցինք փողոցը, մեծ աղմուկ բարձրացավ: Մեզ ոստիկանները հանեցին փողոցից»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց նաիրիտցիների բողոքի ակցիաները համակարգող խմբի անդամ Անուշ Հարությունյանը:
Ըստ նրա, խոստացել են, որ վարչապետն առաջիկա երկուշաբթի կամ երեքշաբթի կընդունի նաիրիտցիներին:
«Նաիրիտ» գործարանի աշխատակիցների աշխատավարձի պարտքը կազմում է 5,7 մլրդ դրամ, որը կուտակվել է վերջին չորս տարիների ընթացքում: Նաիրիտցիները դեռևս նախորդ տարվա վերջից պարբերաբար բողոքի ակցիաներ են անում՝ պահանջելով վճարել իրենց պարտքը, իսկ նախորդ շաբաթ կառավարության շենքի մոտ երկօրյա նստացույց արեցին:
Նխորդող հրապարակումներ՝
«Նաիրիտ» գործարանի գույքի օտարումը բացառությամբ իրականացվում է նրա տնօրինության կողմից. փոխնախարար
Նաիրիտցիները միանալու են էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարին
Զախարյանը դեմագոգիայով է զբաղված. Զուրաբյան
Որևէ նախարար իրավունք չունի չհարգել օրենքը. վարչապետ
Նախարարությունը` «Նաիրիտ»-ի գույքը գրավից հանելու մասին
«Նաիրիտ»-ի գույքը հանվում է գրավից
Նաիրիտցիների նախազգուշական նստացույցն ավարտվեց
Գիշերը բաց երկնքի տակ անցկացրած նաիրիտցիներին ոչ ոք դեռ չի մոտեցել (Լուսանկարներ)
«Վարչապետ, իջի՛». Նաիրիտցիները երկօրյա նստացույց են սկսել (տեսանյութ)
Նաիրիտցիներն ակցիաներից անցնում են նստացույցի
Զախարյանը հուսով է, որ մինչև տարեվերջ նաիրիտցիների ամբողջ աշխատավարձը կմարվի
«Նաիրիտ» գործարանում անցկացված աուդիտի պատասխանը կլինի երկու օրից