«Ալյանսը» պահանջելու է ՀԷՑ-ում տեղի ունեցած գողության և չարաշահումների առթիվ քրեական գործ հարուցել
«Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության Երիտասարդական միությունը հունիսի 10-ին Հանրապետության հրապարակում, էներգետիկայի նախարարության և կառավարության առջև կազմակերպելու է բողոքի ակցիա էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարի շրջանակներում: Այս մասին հայտնում են «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության Երիտասարդական միության խորհրդից:
«Հիմնական պահանջներից է լինելու ՀԷՑ-ում՝ ըստ նախարար Զախարյանի հայտարարության, տեղի ունեցած գողության և չարաշահումների առթիվ քրեական գործ հարուցելն ու մեղավորներին պատժելը: ՀԷՑ-ի լկտիացած պաշտոնյաների գործողությունների ու երկրի իշխանությունների թողտվության արդյունքում ժողովուրդը չի վճարելու:
Սույն հայտարարությամբ կոչ ենք անում բոլոր երիտասարդներին, քաղաքական ուժերի երիտասարդական կառույցներին և հասարակական կազմակերպություններին միանալու այդ օրը ողջ ժողովրդին հուզող խնդրի շուրջ պայքարին»,-ասված է կուսակցության հաղորդագրության մեջ:
Նախորդող հրապարակումներ՝
ԲՀԿ երիտասարդները որոշել են մասնակցել էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ կազմակերպվող միջոցառումներին
Հեղինե Բիշարյան. ՕԵԿ-ը դեմ է էլեկտրաէներգիայի չհիմնավորված թանկացմանը և պայքարելու է դա թույլ չտալու համար
Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ հաջորդ հավաքը հունիսի 19-ին է. Իսպիրյանը դեմ է
Ազատության հրապարակում մեկնարկում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ երթը
Օպերայի տնօրինությունը հրաժարվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ հավաքի համար էլեկտրաէներգիա տրամադրել
«Քաղաքական ենթատեքստ եմ տեսնում». տնտեսագետը՝ Էլէներգիայի սակագնի մասին
«Սենսացիա չկա». ՀԷՑ-ն ուղղել է էլէներգիայի սակագնի մասին հայտում տեղ գտած անճշտությունները
Սպառողը չպիտի վճարի գողության համար. Դավիթ Հարությունյան
«Հոսանքի թանկացումն ավելի է աղքատացնելու առանց այն էլ աղքատ ժողովրդին». բողոքի ակցիա ՀԾԿՀ շենքի դիմաց
Բողոքի ակցիա կառավարության դիմաց՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման
«Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարում է իրազեկման ավտոերթի մասին
Բողոքի մեծ երթ՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման
Էլեկտրաէներգիայի հնարավոր թանկացման դեմ ՀԱԿ-ը ստորագրահավաք է նախաձեռնել ԱԺ-ում
Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ փողոցային պայքարը միակ ճնշող ճանապարհն է. Հանրային քննարկում
«Ոչ թալանին» նախաձեռնությունը կպայքարի էլեկտրաէներգիայի թանկացման դեմ
Այսօրվա հայտն ինձ համար որևէ հիմք չի կարող հանդիսանալ. Ռ.Նազարյանը՝ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հայտի մասին
Դժբախտաբար, ամեն ինչ մեզանից կախված չէ. Զախարյանը՝ էլէներգիայի սակագնի մասին