Պասիվ ծխելու հետևանքով կանայք չբեր են դառնում
Բժիշկները զգուշացնում են, պասիվ ծխելը կանանց մոտ հանգեցնում է չբերության: Հետազոտության ընթացքում վերլուծել են 4800 կանանց տվյալներ, ովքեր չեն ծխել: 5 կանանցից չորսը միշտ եղել է ծխախոտի ծխի ազդեցության ներքո:
«Մեդդեյլի.ռու»-ի փոխնացմամբ, հարցվածների 50 տոկոսն ապրել է տանը, որտեղ ծխել են: Պարզվել է, եթե կինը օրական վեց ժամ շնչում է ծուխը, ապա բեղմնավորման հետ կապված խնդիրներ է ունենում: Ենթադրվում է, որ ակտիվ ծխողների մոտ խնդիրն ավելի սուր է լինում:
Մեկ այլ հետազոտության համաձայն էլ, պասիվ ծխելը հանգեցնում է երեխաների անուշադրության և հիպերակտիվության: