Տարածաշրջան 19:29 04/06/2015

ԵԽ-ի, ՄԱԿ-ի ու ԵԱՀԿ-ի հերթական ապտակը Ադրբեջանի «սպորտային դեմքին»

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մույժնիեկսը, ՄԱԿ-ի՝ Մարդու իրավունքների պաշտպանների հարցերով հատուկ զեկուցող Միշել Ֆորսթը և ԵԱՀԿ-ի ԶԼՄ-ների հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը հանդես են եկել Ադրբեջանին ուղղաված քննադատությամբ՝ Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերին ընդառաջ։

«Սպորտը չի կարող արհամարհել մարդու իրավունքները»  հրապարակված համատեղ հոդվածում ասվում է․
«Հունիսի 12-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում կսկսվեն առաջին Եվրոպական խաղերը: Ավելի քան 6000 մարզիկներ 50 երկրներից կմասնակցեն, կպայքարեն մեդալների համար՝ բորբոքելով միլիոնավոր եվրոպացիների կրքերը։ Հուսով ենք, որ նրանք կաջակցեն նաև երկրում իրավապաշտպանների նկատմամբ տեղի ունեցող հետապնդումների դադարեցմանը:

Վերջին տարիներին, և հատկապես վերջին 12 ամիսների ընթացքում, իշխանությանն այլախոհություն հայտնելը Ադրբեջանում դարձել է շատ ռիսկային գործ։ Մեծ թվով լրագրողներ և իրավապաշտպաններ եղել են հսկայական ճնշման տակ և կորցրել են իրենց ազատությունը՝ քննադատության նկատմամբ անհանդուրժող քաղաքական համակարգի ձեռքում։

Ադրբեջանում ճնշումների չափը հասկանալու համար ներկայացվում է 3 դեպքեր։ Առավել խորհրդանշական է Ռասուլ Ջաֆարովը՝ ոչ կառավարական կազմակերպության ղեկավար, ով հայտնի դարձավ՝ կազմակերպելով «Երգել՝ հանուն ժողովրդավարության» արշավը, երբ 2012թ․-ին Ադրբեջանը հյուրընկալում էր Եվրատեսիլի միջազգային մրցույթը։ Ջաֆարովը նախատեսում էր կազմակերպել նոր արշավ, որը կոչվելու էր «Սպորտը՝ իրավունքների համար»՝ Բաքվում Եվրոպական խաղերին ընդառաջ, որի նպատակն էր աջակցել ժողովրդավարությանը սպորտի միջոցով։ Փոխարենը նա վերջին 10 ամիսներն անցկացնում է կալանքի տակ այնպիսի մեղադրանքներով, որոնք չեն ենթարկվում որևէ վստահության։ Ապրիլին Ջաֆարովը դատապարտվեց 6.5 տարվա ազատազրկման` հարկերից խուսափելու, անօրինական ձեռնարկատիրության և իշխանության չարաշահման մեղադրանքով։
Լեյլա Յունուս․Ադրբեջանի ամենահայտնի իրավապաշտպաններից մեկը, ով ևս գտնվում է նախնական կալանքի տակ, մեղադրվում է պետական դավաճանության, խարդախության, կեղծիքի և հարկերից խուսափելու մեջ։ Նա ունի առողջական լուրջ խնդիրներ։ Նրա ամուսինը՝ Արիֆ, նույնպես նախորդ տարվա օգոստոսից Ազգային անվտանգության նախարարության բանտում է։ Ամուսինների ձերբակալությունից հետո նրանց թույլ չի տրվում տեսակցել։

Երրորդ դեպքը Խադիջա Իսմայիլովան է․ հայտնի հետաքննող լրագրող, ով ապրիլին ստացել է երկու հեղինակավոր մրցանակներ՝ կոռուպցիայի վերաբերյալ իր բացահայտումների և խոսքի ազատության պայքարի համար։ Խադիջա Իսմայիլովան գտնվում է Կուրդահանի բանտում դեկտեմբերից և սկզբում մեղադրվում էր ինքնասպանության դրդելու մեջ։ Նոր կեղծ մեղադրանքներ՝ հարկերից խուսափում, անօրինական ձեռնարկատիրություն և պաշտոնական դիրքի չարաշահում, առաջադրվեցին փետրվարին։ Մայիսի 14-ին նրա նախնական կալանքի ժամկետը երկարացվել էր ևս երեք ամսով:

Ճնշումների այս ալիքը թիրախավորում է նաև օտարերկրացիներին։ Լրագրողներ, ոչ-կառավարական հասարակական կազմակերպությունների անդամներ և ՄԱԿ-ի պաշտոնատար անձինք ևս առաջին ձեռքից զգացել են ահաբեկումների, ոտնձգությունների և արգելքների սառնասիրտ զինանոց ազդեցությունը, որն Ադրբեջանի իշխանությունները կիրառում են քննադատությունը խեղդելու համար։

Ադրբեջանի կառավարությունը պաշտպանում է իր քաղաքականությունը, պնդելով, որ այդ բոլոր դեպքերը վերաբերում են անօրինական գործողությունների՝ կատարված անհատների կողմից: Նրանք նշում են, որ իրավապաշտպանների ձերբակալությունների սխալ է տեսնել քաղաքական մոտիվացիա։

Մենք համաձայն չենք։ Մենք համագործակցել ենք այդ ակտիվիստների և լրագրողների հետ տարիների ընթացքում և նրանց լավ ենք ճանաչում․ նրանք հեռու են հանցագործ լինելուց։

Իրականությունն այն է, որ օրենքի գերակայությունն աղավաղվել է՝ ճնշումներն արդարացնելու համար: Քրեական հետապնդումները նախաձեռնվել են՝ պատժելու այն մարդկանց, ովքեր տարակարծիք են։ Օրենսդրությունը ներդրվել է՝ սահմանափակելու հասարակական կազմակերպությունների գործունեությունը։ Ոստիկանությունը սովորել է ճնշել խաղաղ ցուցարարներին։
Գործնականում, իրավապաշտպան կազմակերպությունների բոլոր գործընկերները կալանավորվել են, ենթարկվել ճնշումների՝ խանգարելու նրանց գործունեությունը, կամ լքել են երկիրը՝ որպես հետևանք իշխանությունների կողմից նրանց նկատմամբ ղեկավարվող ճնշումների։

Ժամանակն է՝ դադարեցնել այս ամենը, և սպորտը կարող է օգնել։ Նվազագույնն այն է, որ մարզիկները պետք է տեղյակ լինեն երկրի սոցիալական և քաղաքական համատեքստից, որտեղ պատրաստվում են մրցել։ Նրանք հնարավոր է ցանկանան բարձրացնել այդ խնդիրներն իրենց հյուրընկալ կամ տեղական մարզիկների հետ և նույնիսկ օգտագործել իրենց ժողովրդականությունը՝ աջակցելու նրանց, ովքեր անարդարացիորեն արգելափակված են։

Մենք հուսով ենք, որ նրանք կարող են կատարել ճիշտ ընտրություն և օգտագործել այս խաղերի ոգին՝ օգնելու հակադարձել մարդու իրավունքները խթանողների նկատմամբ հալածանքների միտումը»,-նշվում է Նիլս Մույժնիեկսի, Միշել Ֆորսթի և Դունյա Միյատովիչի հայտարարության մեջ։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:46
ԵՄ պատվիրակության ներկայացուցչները տեղեկացվել են Գորիսի շրջանում հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին
Հայաստանում ԵՄ առաքելությունը Գորիսում հյուրընկալել է Հայաստանում Եվրոպական Միության դեսպան Վասիլիս Մարագոսին: ԵՄ պատվիրակությունը մանրամասն...
Աղբյուր` Panorama.am
20:30
Թրամփի օրոք թուրք-ամերիկյան հարաբերություններում դրական շրջափուլ է կանխատեսվում
Վերջին օրերին թուրքական մամուլի հիմնական դիտարկման և քննարկման առարկան ԱՄՆ նորընտիր նախագահի օրոք թուրք-ամերիկյան հարաբերությունների ձևավորումն...
Աղբյուր` Panorama.am
20:16
Մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին երաշխավորել թափանցիկ ընթացակարգ․ միջազգային արձագանքը՝ Բաքվի դատավարությունների մասին
ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների...
Աղբյուր` Panorama.am
20:02
Էրդողանը հայտարարել է ուկրաինական հակամարտության շուտափույթ կարգավորման անհրաժեշտության մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է ուկրաինական հակամարտության շուտափույթ կարգավորման անհրաժեշտության մասին։ «Մենք...
Աղբյուր` Panorama.am
19:48
Ժամը 19:30-ի դրությամբ, Աշոցքի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում
Հունվարի 20-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, Աշոցքի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։...
Աղբյուր` Panorama.am
19:35
Երևանում կկայանա Երևանի քաղաքապետի գավաթ բռնցքամարտի մեծահասակների մրցաշարը
Ապրիլի 14-ից 20-ը Երևանում կկայանա Երևանի քաղաքապետի գավաթ բռնցքամարտի մեծահասակների մրցաշարը, որն ընդգրկված է նաև EUBC օրացույցային պլանում:...
Աղբյուր` Panorama.am
19:23
Դոնալդ Թամփի երդմնակալության արարողությունն է
Վաշինգտոնում այս պային ընթանում է Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողություը։  Թրամփը երդվում է որպես ԱՄՆ նախագահ։ ...
Աղբյուր` Panorama.am
19:11
«Գրեթե 100 հրամանագիր». Ինչ է ծրագրում անել Թրամփը Սպիտակ տուն վերադառնալու օրը
Դոնալդ Թրամփը խոստացել է, որ իր պաշտոնավարման առաջին օրը «գլխապտույտ» է լինելու։ Երդմնակալության արարողությունից հետո, արդեն որպես...
Աղբյուր` Panorama.am
18:59
Իրանի ԱԳՆ. Գազայում հրադադարը նշանակում է Պաղեստինը ոչնչացնելու ծրագրի ավարտը
Գազայի հատվածում հրադադարը նշանակում է, որ Պաղեստինը ոչնչացնելու ծրագիրը դադարեցվել է։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ...
Աղբյուր` Panorama.am
18:47
Քննարկվել է կրիպտոակտիվների ոլորտի կարգավորման օրենքի նախագիծը
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է կրիպտոակտիվների ոլորտի կարգավորմանն ուղղված օրենքի...
Աղբյուր` Panorama.am
18:33
«Վանաձոր» ՔԿՀ-ում ներնետված 7 բջջային հեռախոսները հայտնաբերվել են կալանավորված անձի խցում
Հունվարի 18-ին՝ ժամը 06:15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պահակետերից մեկում ծառայությունն իրականացնող...
Աղբյուր` Panorama.am
18:20
Իրազեկում՝ կառուցապատման թույլտվությունների թվայնացման ժամկետների վերաբերյալ
2025 թվականի հունվարի 1-ից Հայաստանի ողջ տարածքում էլեկտրոնային եղանակով քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման գործընթացով պայմանավորված՝...
Աղբյուր` Panorama.am
18:08
ԵԽ-ն կքննարկի Վրաստանի հարցը
Եվրախորհրդարանը (ԵԽ) հունվարի 21-ին կքննարկի Վրաստանի հարցը։ ԵԽ-ի օրակարգում կլինեն «Քաղաքական զարգացումները և շարունակվող...
Աղբյուր` Panorama.am
18:00
Նախորդ շաբաթվա ընթացքում արտակարգ դեպքերից տուժել է 94, զոհվել՝ 10 մարդ. ՆԳՆ փրկարար ծառայությունից
Հունվարի 13-19-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 489 դեպք, որից 164-ը՝ արտակարգ: ՆԳՆ փրկարար ծառայությունից...
Աղբյուր` Panorama.am
17:56
Լիբանանի նորընտիր նախագահը շնորհակալություն է հայտնել Արամ Առաջինին և հայ համայնքին
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը 18 միաբան հայրերի հետ այցելել է նախագահական նստավայր՝  Լիբանանի հայ առաքելական  համայնքի...
Աղբյուր` Panorama.am
17:43
Ռուսաստանի ԱԳ-ն մանրամասներ է հայտնել Լավրով-Միրզոյան բանակցությունների մասին
Ռուսաստանի ԱԳ նախարարությունը մանրամասներ է հայտնել Հայաստանի ու Ռուսաստանի ԱԳ նախարարների՝ վաղը կայանալիք բանակցությունների մասին։...
Աղբյուր` Panorama.am
17:30
Սա դիտավորյա՞լ մոլորեցում է. Ընդդիմադիր պատգամավորը՝ ԿԳՄՍ փոխնախարարին
««Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու կարևորությունը պայմանավորված է...
Աղբյուր` Panorama.am
17:26
Խոշոր հրդեհ Ձորաստան գյուղում
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունվարի 19-ին, ժամը 19:00-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Ձորաստան գյուղում այրվում է խոտածածկ...
Աղբյուր` Panorama.am
17:17
Իջևանի ու Սևքարի անտառտնտեսությունների անտառներում այնքան հատումներ են եղել, որ անտառները զբոսայգի են դարձել. Ոսկան Սարգսյան
Սևքարի և Իջևանի անտառտնտեսությունների տնօրենները ե՞րբ են կալանավորվելու։ Հարց է հնչեցնում տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանն ու հիշեցնում օրեր...
Աղբյուր` Panorama.am
17:13
Դուք 7 քաղաքացիական և վարչական գործերով պատասխանող կողմ եք. Լիլիթ Գալստյանը՝ ՔՊ-ի ԲԴԽ թեկնածուին
«Դուք հավակնում եք ապաքաղաքական, խիստ անկողմնակալություն և անաչառություն ակնկալող պաշտոնի, սակայն ֆեյսբուքյան էջում առատորեն ներկա...
Աղբյուր` Panorama.am
16:41
Միրզոյանն ու Լավրովը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով
Հունվարի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Մոսկվայում։
Աղբյուր` Panorama.am
16:17
Օդի ջերմաստիճանը 21-22-ի գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով
Երևանում 20-ի ցերեկը, 21-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում հունվարի 20-ի ցերեկը, 21-25-ին սպասվում է առանց...
Աղբյուր` Panorama.am
16:14
Ազատ գյուղի կացարանում հրդեհի գործի խորհրդավորությունն այն է, որ չկա մի անձ, որի տված ցուցմունքների մեջ հակասություններ չլինեն. Նորիկյան
Ազատ գյուղի կացարանում  հրդեհի գործի խորհրդավորությունն այն է, որ չկա մի անձ, որի տված ցուցմունքների մեջ հակասություններ չլինեն։ Այսօր...
Աղբյուր` Panorama.am
16:06
Դու մի ասա՝ էդ ...պուտանկեքը, հեսա պարզում եմ՝ ովքեր են. Խամոյանն ընթերցեց Ալեքսանդր Սիրունյանի գրառումը
«Ես ներողություն եմ խնդրում,մենք Ալեքսանդր Սիրունյանի՞ն ենք լսում, դուք Ալեքսանդր Սիրունյա՞նն եք»,-ԱԺ-ում Սիրունյանին դիմեց...
Աղբյուր` Panorama.am
16:00
Ինչպիսի՞ կլիմայական շեղումներ են դիտվել Հայաստանում 2024 թվականի ընթացքում
2024 թվականին տարեկան միջին ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 7․2 °C, որը նորմայից բարձր էր 1․7°C-ով։ Այն յոթերորդ տաք տարին էր, սկսած...
Աղբյուր` Panorama.am
15:45
Սույն անձը սոցցանցերում հայտնի է իր ամենավերջին փողոցային ձևակերպումներով, սա ՔՊ-ի լավագույն թեկնածուն է. Խամոյանը՝ Սիրունյանի մասին
Ազգային ժողովում քննարկվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առաջադրված...
Աղբյուր` Panorama.am
15:39
Մհեր Սահակյանի մանդատը տրամադրվել է Արմինե Խերանյանին
ԿԸՀ որոշմամբ ԿԸՀ-ն ԱԺ պատգամավորի մանդատ է տրամադրել։ Հանձնաժողովի մամուլի ծառայությունից հայտնել են, որ ԿԸՀ-ն հունվարի 14-ին ստացել է...
Աղբյուր` Panorama.am
15:33
Մարտի 30-ին Փարաքար համայնքում արտահերթ ընտրություններ կանցկացվեն
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունվարի 20-ի արտահերթ նիստում 2025 թվականի մարտի 30-ը նշանակել է որպես Արմավիրի մարզի Փարաքար համայնքի...
Աղբյուր` Panorama.am
15:22
Արմինե Օհանյան. Ընտանիքը սկսել է նմանվել «Չախ չախ թագավորին»
«Հրապարակ»-ի խմբագիր Արմինե Օհանյանը գրում է. «Ինչքան մարդը կիրթ է ու դաստիարակված, այնքան համեստ է ու զուսպ։ Կիրթ մարդն,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱԺ նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ պատգամավոր Մհեր Սահակյանի
10:40 20/01/2025

ԱԺ նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ պատգամավոր Մհեր Սահակյանի

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}