Կառավարական նոր շենքը շահագործման կհանձնվի նոյեմբերին
Կառավարական նոր մասնաշենքը շահագործման կհանձնվի այս տարվա նոյեմբերին: Այդ մասին ՀՀ կառավարության այսօրվա նիստում ի պատասխան ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հարցի` ասաց ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը
«Շենքը նախատեսվում էր շահագործման հանձնել 2016 թվականի ապրիլին, սակայն աշխատանքները բավականին արագ են ընթանում և արդեն սեպտեմբերի երկրորդ կեսին կավարտվեն»,- նշեց Նարեկ Սարգսյանը՝ հավելելով, որ դրանից հետո էլ կիրականացվի շենքը գույքով համալրելու գործընթացը:
Նշենք, որ ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքի գնորդ հանդիսացող «Տանգո» ընկերությունը կառուցել է կառավարական նոր շենքը, որտեղ էլ կտեղափոխվեն արտաքին գործերի, արդարադատության նախարարությունները և այլ գերատեսչություններ: