Արկադի Ղուկասյանը՝ ՀՀ պաշտպանության նախարար նշանակվելու մասին. «Հրապարակ»
Օրերս «Հրապարակ»-ին տեղեկություններ էին հասել, որ ԼՂՀ 2-րդ նախագահ Արկադի Ղուկասյանն ընտանյոք հանդերձ արտագաղթել է Հայաստան։ Մասնավորապես թերթի աղբյուրները հայտնել էին, որ նա երեխաներին արդեն տեղափոխել է Երևան։ ԼՂՀ նախկին նախագահի այս «արտագաղթը», սակայն պատահական չէ, քանի որ ըստ այդ տեղեկությունների, ապագայում նրան պատրաստվում են պաշտոն տալ՝ նշանակել պաշտպանության նախարար։
Տեղեկությունը ճշտելու համար «Հրապարակ»-ը դիմել է Արկադի Ղուկասյանին, ով լսելով հարցը, խիստ զայրացել է. «Սխալ է ձեր տեղեկությունը»։
Պաշտոն ստանալու մասին հարցին էլ չի պատասխանել՝ միանգամից անջատելով հեռախոսը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան