Լյովիկի սպանությունից հետո «սև ամպեր» են կուտակվել «Նուբարաշեն»-ի որոշ աշխատակիցների գլխին. «Հրապարակ»
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ Երրորդմասցի Լյովիկի և նրա ընկերների սպանությունից հետո «սև ամպեր» են կուտակվել քրեակատարողական հիմնարկի որոշ աշխատակիցների գլխին:
«Հրապարակ»-ի տեղեկություններով, ՔԿՀ մի շարք աշխատակիցներ կանչվել են ԱԱԾ՝ հարցաքննության Երրորդմասցի Լյովիկի և նրա ընկերների սպանության գործով: Ազգային անվտանգության ծառայությունում փորձում են ճշտել, թե Երրորդմասցի Լյովիկը և նրա ընկերները նախկինում երբ են այցելել ՔԿՀ, ում մոտ, մտել են ներս, թե ոչ, գրանցված է եղել նրանց այցը, թե ոչ և ինչու:
««Նուբարաշենի» մի շարք աշխատակիցներ մեծ խնդիրների առաջ են կանգնել, ընդհուպ բացառված չեն անգամ պաշտոնանկությունները: Ավելի վաղ հայտնել էինք, որ սպանության ժամանակ ՔԿՀ-ում իրավիճակը հանդարտեցնելու նպատակով կրակոցներ է արձակել նաև «Նուբարաշենի» անվտանգության պետը»,-գրել է թերթը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին