Բիբինի մասնակցությամբ ԱԺ լսումները կլինեն բաց՝ քաղաքական ուժերի և լրագրողների մասնակցությամբ. «Հրապարակ»
Հունիսի 8-11-ը տեղի կունենա գարնանային վերջին նստաշրջանը, և հայոց բազմաչարչար խորհրդարանը՝ յուր էլ ավելի «չարչարված» պատգամավորների դասը, կմեկնեն «վաստակած» հանգստի։
Այնուհանդերձ, «Հրապարակ»-ի տեղեկություններով, կառավարությունը որոշել է «հարամել» հանգիստը՝ հունիսի 15-ին հրավիրելով արտահերթ նիստ՝ գործադիրի նախաձեռնությամբ, որտեղ ներառված կլինեն բազում հարցեր։
«Իսկ հունիսի 12-ին՝ քառօրյայի ավարտից անմիջապես հետո արդեն որոշված է, որ էներգիայի սակագնի հարցով լսումներ կանցկացվեն։ Ըստ նախնական պայմանավորվածության՝ ինչի մասին նախորդ օրը տեղեկացրել էին նաև պարոն Բիբինին, լսումները կլինեն բաց՝ քաղաքական ուժերի և լրագրողների մասնակցությամբ»,-գրել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան