«Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը ակտիվ իրազեկումներ է իրականացնում. «ՀԺ»
Էլէներգիայի սակագնի բարձրացման դեմ հանդես եկող «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը այս օրերին ակտիվ իրազեկումներ է իրականացնում Երևանի տարբեր հատվածներում՝ քաղաքացիներին կոչ անելով ամսի 19-ին մասնակցել սակագնի բարձրացման դեմ հավաք-երթին:
«Ոչ թալանին» նախաձեռնության համակարգող խմբի անդամ Վահագն Սանոյանը, «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է, որ ամբողջ քաղաքով մեկ իրազեկումներ են անցկացնում, մտադիր են ֆլեշմոբեր իրականացնել ու հանդիպել խնդրով մտահոգ ուժերի և կառույցների հետ: Սանոյանի խոսքով, այս պահին պարզ է, որ հասարակությունը բացասական վերաբերմունք ունի հոսանքի թանկացման հարցում, բայց այդ ամենը դեռևս չի հասել ցասման:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան