Խանգելդյան. Վերելակի հետ կապված դժբախտ դեպքը տեղի է ունեցել սեփական տանը
Վերելակի հետ կապված դժբախտ դեպքը տեղի է ունեցել Աջափնյակ համայնքի ոչ թե բազմաբնակարան շենքում, այլ եռահարկ սեփական տանը:
Panorama.am-ի հետ զրույցում ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ, փ/ծ գնդապետ Հովհաննես Խանգելդյանը մանրամասնեց, որ դեպքը տեղի է ունեցել տան 2-րդ հարկից դեպի 3-րդ հարկ շարժման ընթացքում. «Վերելակը եղել է առանց դռների, բարձրանալու ժամանակ, դեռևս չբացահայտված հանգամանքներում կոնստրուկցիաներին է սեղմվել գլուխը»:
Խանգելդյանի ենթադրությամբ, սեփական տանը հարմարեցված հատուկ պատվիրված վերելակ է եղել. «Առանց դռների է եղել, ինչը ցավոք սրտի, բերել է նման ողբերգության, ինչ պայմաններում և ինչ հանգամանքներում է երեխան հայտնվել այս կոնստրուկցիոն տարրերի արգելափակման հատվածում, դեռևս չեմ կարող ասել, փորձաքննության արդյունքում պարզ կլինի: Ցավոք սրտի, դեպքը տեղի է ունեցել շարժման ընթացքում»:
ՏԿԱԻՆ-ից ավելի վաղ հայտնել էին, որ այսօր առավոտյան ԱԻՆ փրակարար ծառայությունում ահազանգ է ստացվել, որ երեխայի գլուխը մնացել է Երևանի Բեկնազարյան փողոցի տներից մեկի վերելակի դռների արանքում և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Վերելակի դռների արանքում մնացած երեխան «Արմենիա» ԲԿ է տեղափոխվել արդեն մահացած վիճակում: Բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքից Panorama.am-ին հայտնեցին, որ փոքրիկին վերակենդանացնելու բժիշկների ճիգերն ապարդյուն են անցել:
Նախորդող հրապարակումներ՝
Եվս մի վտանգավոր «տրանսպորտ»՝ վերելակ
Վերելակի դռների արանքում մնացած երեխան մահացել է
Երևանում երեխայի գլուխը մնացել է վերելակի դռների արանքում
Վերելակն ընկել է. 35-ամյա քաղաքացին խցիկում հայտնաբերվել է մահացած
Փրկարարները վերելակի արգելափակումից դուրս են բերել երեխաների
Փոխքաղաքապետ. Վերելակները ֆիզիկական և բարոյական առումով մաշված են
Շենքի 7-րդ հարկից վերելակ է ընկել` քաղաքացին մեջը
Վերելակ նստելիս ուշադիր եղեք. Վերելակներում քաղաքացիներ են մնացել
Շարուրիում վերելակների մեծ մասի շահագործումն անվտանգ չէ, բայց մարդիկ օգտվում են դրանցից
Վերելակների վատ աշխատելու պատճառը ցածր ջերմաստիճանն է
Արեյան. Վերելակային տնտեսության բարելավման համար լուրջ քննարկումներ են ընթանում
Վերելակները` ադրենալի՞ն, թե՞ անպատասխանատվություն
Քաղաքապետարանի մրցույթների զգալի մասը կրել է ձևական բնույթ. ՏՄՊՊՀ
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան