ՀՀ և ԼՂՀ ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել ԵԱՀԿ գործող նախագահի հետ ունեցած հանդիպումների շուրջ
Այսօր ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Արցախի Հանրապետության արտգործնախարար Կարեն Միրզոյանին:
Հանդիպման ընթացքում արտգործնախարարները քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ ընթացող զարգացումները։
ԱԳՆ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ զրուցակիցները անդրադարձել են ԵՄ և Արևելյան գործընկերության երկրների Ռիգայի գագաթաժողովի հռչակագրում ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ընդգրկված ձևակերպումներին։
Էդվարդ Նալբանդյանն ու Կարեն Միրզոյանը մտքեր են փոխանակել ԵԱՀԿ գործող նախագահի տարածաշրջան կատարած այցելության, Հայաստանի և Արցախի ղեկավարության հետ ունեցած հանդիպումների շուրջ։
Հայաստանի և Արցախի արտգործնախարարները քննարկել են երկու արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր: