Սասուն Միքայելյան. Ուզում ենք ձևավորել ինստիտուցիոնալ ընդդիմություն (տեսանյութ)
«Տարբեր ասեկոսեներից, մեկնաբանություններից ուզում ենք զերծ մնալ, նորմալ գործ անենք, ձևավորենք ինստիտուցիոնալ ընդդիմություն, որ կարողանանք դիմակայել 2017 թվականի ընտրություններին», -այսօր լրագորղների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց նորաստեղծ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Սասուն Միքայելյանը:
Քաղաքական գործչի խոսքով, իրենք անցյալում իրենց գործունեության ընթացքում առիթ չեն տվել մարդկանց մտածել, որ քաղաքական ասպարեզ են եկել ինքնանպատակ:
«Այսօր երկրում ծանր վիճակ ա, չկա նորմալ ձևավորված ընդդիմություն, որ կարողանա դիմակայել տարբեր հարցերի շուրջ: Կձևավորվենք ու մեր գործունեությանը ժողովուրդը իր գնահատականը կտա: Չեմ կարծում, որ չկա մի հայ, որ չուզենա այս երկրում մի բան փոխել: Ու մենք պատրաստ ենք այդ տեղը գրավելու մեր գործունեությամբ», -հայտարչարեց Միքայելյանը:
Մանրամասները` տեսանյութում