Անհրաժեշտ էր ուղղակի կրճատել աշխատակազմը. Սադոյանը ՀԷՑ-ի գործունեության մասին
ՀԷՑ-ն այս վիճակին է հասել մեն հանրության թողտվության պատճառով: Այսօր Հանրային Խորհրդի 19-րդ աշխատահային լիագումար նիստի ժամանակ ասաց ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը:
«Մինչև սակագնի բարձրացման քննարկմանն անցնելը Հանրային ծառայությունները կարգավորող հանձանժողովը պետք է լուրջ ուսումնասիրություններ աներ»,-նշեց Վ. Սաֆարյանը:
Նրա խոսքերով բնակչությունն ու տնտեսությունը սկսել էին ավելի քիչ օգտագործել էլեկտրաէներգիան, սակագնի թանկացումից հետո ավելի քիչ օգտագործելու:
Նիստին ներկա ՀԽ ձեռնարկատիրական և սպառողների պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Արշակ Սադոյանի դիտարկմամբ էլ սխալ տնտեսագիտական հաշվարկ է արված, անհրաժեշտ էր ուղղակի կրճատել աշխատակազմը:
«Պետք է պայմաններ ստեղծել, որպեսզի այդ մոնոպոլ տնտեսությունները ենթարկվեն շուկային, իսկ սակագինը բարձրացնելու փոխարեն էժանացնել»,-նշեց Սադոյնաը և շեշտեց, որ ՀԷՑ-ի մենաշնորհն այսօր ոչ ոք չի կարող վերացնել:
Հիշեցնենք, որ հոսանքի սակագինը բարձրացնելու նպատակով ՀԷՑ-ը դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով։ Ներկայումս 1 կՎտ-ի համար սակագինը սահմանված է 41,85 դրամ ցերեկը, 31,85 դրամ՝ գիշերը։ ՀԷՑ-ն առաջարկում է սակագինը թանկացնել համապատասխանաբար մինչև 58 և 48 դրամ: