ՀԽ նիստում ալյուրի հարստացման մասին քննարկումն ավարտվեց միջադեպով
Այսօր Հանրային Խորհրդի 19-րդ աշխատահային լիագումար նիստում թեժ քննարկում ծավալվեց Ցորենի ալյուրը միկրոտարրերով հարստացնելու թեմայի շուրջ:
Զեկուցող ՀԽ առողջապահության և սոցիալական հարցերի նախագահ Հայրապետ Գալստյանը նշեց. «Ալյուրի հարստացումը հանրային առողջապահության պահպանման արդյունավետ միջոցառում է համարվում և հարստացվում է աշխարհի 82 երկրներում: Ֆոլաթթվի պակաս զգացվում է զգացվում է հատակապես կերակրող մայերի, հղիների, դեռահասների, ծերերի մոտ»:
Քննարկմանը ներկա «Հանուն առողջ սննդի» քաղաքացիական նախաձեռնության անդամ Աշոտ Կարապետյանը էլ հակադարձելով նրան՝ ասաց, որ ալյուրի հարստացումը կարող է հանգեցնել քաղցկեղի, աուտիզմի և այլ հիվանդությունների:
ՀԽ անդամ Արշակ Սադոյանն էլ անընդհատ միջամտում էր՝ պաշտպանելով ալյուրի հարստացման ծրագիրը, սակայն նա կարծում էր, որ ֆոլաթթուն ավելացնում են լավաշի մեջ, այլ ոչ ալյուրի:
Հանրային խորհրդի անդամ Հենրիկ Հովհաննիսյանն էլ բակականին կտրուկ արձագանքեց այս ամենին:
«Հացը սրբություն է և նրա հետ ոչինչ խառնել պետք չէ: Չպղծեք հացը»:
Անդրադառնալով ծրագրի ֆինանսական կողմին՝ ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանն էլ ասաց, որ նախարարությունը ոչ մի դրամ անգամ չի ստացել այդ ծրագրի իրականացման համար:
Նա նաև նշեց, որ հարստացվելու են միայն բարձր կարգի և առաջին տեսակի ալյուրները, քանի որ այդ ալյուրները ստանալու դեպքում ցորենի կեղևի հետ հեռացվում են անհրաժեշտ վիտամինները: Այնուհետև հիշեցրեց, թե քննարկումներից մեկի ժամանակ մի երիտասարդ հայտարարել էր իրենց գլուխները ալյուրի հարստացման համար ջարդելու մասին:
Պարզվեց նման հայտարարություն արած անձը՝ «Երևանի աշխարհաքաղաքական ակումբի» անդամ Արթուր Ալեքսանյանը, այդ պահին դահլիճում էր, նա վրդովվեց և փորձեց պատասխանել: ՀԽ անդամ Ռոբերտ Ամիրխանյանը դուրս հրավիրեց դահլիճից այդ երիտասարդին, իսկ ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը հայտնեց, որ նիստը կշարունակվի ընդմիջումից հետո:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա