Թամար Կապրելյանը` «Եվրատեսիլ 2015»-ի թոփ մոդել (տեսանյութ)
«Եվրատեսիլ 2015» միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող «Genealogy» խմբի անդամ Թամար Կապրելյանը ճանաչվել է «Eurovision's Next Top Model»: Այս մասին տեղեկանում են Wiwibloggs կայքում տեղադրված տեսանյութից. Թամարը շնորհակալություն է հայտնում իր երկրպագուներին աջակցության համար:
Մրցույթը հայտարարել էր Wiwibloggs կայքը, իր ընթերցողների շրջանում պարզելու «Եվրատեսիլ-2015» մրցույթի ամենագեղեցիկ երգչուհուն, երգչին:
Հիշեցնենք, որ Հայաստանն «Եվրատեսիլ- 2015» երգի միջազգային մրցույթին այս տարի ներկայացավ նոր ձևավորված «Genealogy» խմբով՝ համախմբելով 1915 թ-ին աշխարհի 5 մայրցամաքներում սփռված հայ ժողովրդի նոր սերնդին: Եվրոպա աշխարհամասը ներկայացնում է ֆրանսահայ ճանաչված երգիչ Եսայի Ալթունյանը, Ամերիկան` Թամար Կապրելյանը, Աֆիկան` եթովպահայ Վահե Թիլբյանը, Ասիան՝ Ստեֆանի Թոփալյանը, Ավստրալիան՝ օպերային երգչուհի Մերի-Ջին Օ'Դոհերթի Վասմաթզյանը, Հայաստանը՝ Ինգա Արշակյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի