Հունաստանի դեսպանի նամակի պատճառով երկրի նախագահը չի մեկնի Բաքու
Հունաստանի նախագահը Բաքվի խաղերի բացման արարողությանը չի մասնակցել Ադրբեջանում Հունաստանի դեսպան Դիմիտրոս Տսունգասի՝ մայիսի 21-ին ԱԳՆ հղած նամակի պատճառով, որտեղ վերջինս ընդգծել է, որ Եվրոպական խաղերի բացման արարողությանը չեն մասնակցելու եվրոպական երկրների և ոչ մի առաջնորդ՝ հավելելով, որ համաշխարհային առաջնորդները ցանկանում են բոյկոտել Եվրոպական խաղերը: Այս մասին գրում է APA գործակալությունը՝ հղում կատարելով իր դիվանագիտական աղբյուրներին:
Իր նամակում դեսպանը նշել է նաև, որ նույնիսկ Թուրքիայի և ՌԴ նախագահները չեն այցելելու Բաքու:
Գործակալության փոխանցմամբ՝ հենց սա պատճառ է հանդիսացել, որ Հունաստանի նախագահը հրաժարվի այցից և երկիրը Եվրոպական խաղերի բացման արարողությանը մասնակցի ընդամենը սպորտի փոխնախարարի մակարդակով:
«Վերջին օրերին ԵՄ-ն և նրա Բաքվի գրասենյակը, դիմելով տերբեր երկրների ղեկավարներին և Ադրբեջանում գտնվող նրանց դեսպանատներին, փորձում է հետ կանգնեցնել բացման արարողությանը մասնակցելու մտադրություններից», - գրել է գործակալությունը: