Էլէներգիայի սակագնի մասին խորհրդարանական լսումների օրը պաշտոնապես հաստատվեց
ՀՀ ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ Ազգային ժողովում խորհրդարանական լսումները կկայանան հունիսի 12-ին, ժամը 12:00-ին: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց Ազգային ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը:
Լսումները կանցկացվեն դռնբաց:
Նշենք, որ Հայաստանի Էլեկտրական ցանցեր ընկերությունը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին հայտ է ներկայացրել, որով առաջարկում է էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնել 17 դրամով: Խորհրդարանում բուռն քննարկման թեմա էր դարձել ՀԷՑ-ի այդ քայլը, և պատգամավորները պահանջեցին խորհրդարանական լսումներ կազմակերպել: