Մեր պահանջն ուղղված է ՀՀ նախագահին և վարչապետին. «Ոչ թալանին» նախաձեռնության անդամներ
«Հունիսի 19-ի երթը պահանջատիրական է լինելու, որով մենք ցույց ենք տալու, որ հետ չենք կանգնելու»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության համակարգող խմբի անդամներից Մաքսիմ Սարգսյանը:
Նախաձեռնության անդամ Լևոն Զաքարյանն էլ նշեց, ընտրվել է հունիսի 19-ը, քանի որ մինչ այդ լինելու են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի և ԱԺ-ի քննարկումները:
«Սա չի նշանակում, որ մենք օր ենք ընտրում և ուրիշ օր չենք կարող դուրս գալ պայքարի: Մենք ցանկացած պահի կարող ենք դուրս գալ և պայքարել օրենքով սահմանված կարգով երթ անել»,-ասաց Մաքսիմ Սարգսյանը` ավելացնելով, որ ակնհայտ է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը, և իրենք որևէ քննարկումների չեն մասնակցելու:
Նախաձեռնության անդամ Արամ Մանուկյանի խոսքերով էլ, սա թելադրված սակագին է, իսկ հասարակությանը փորձում են տարբեր միջոցներով համոզել:
Անդրադառնալով քաղաքական կուսակցությունների և ուժերի մասնակցությանը իրենց պայքարին՝ նրանք հայտարարեցին, որ որևէ ուժի հետ չեն համագործակցում, իսկ ովքեր որ ցանկանում են, կարող են գալ որպես ՀՀ սովորական քաղաքացիներ և միանան պայքարին:
«Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության համակարգող խմբի անդամները ընդգծեցին, որ իրենց պահանջը հիմնականում ուղղված է ՀՀ նախագահին և վարչապետին, քանի որ նրանք այն մարդիկ են, ովքեր կարող են իրենց որոշումներով փոխել իրավիճակը: Հայտնեցին նաև, որ անգամ սակագնի բարձրացման որոշումը կայացնելուց հետո իրենց պայքարը չի դադարելու:
Նախորդող հրապարակում՝
Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ հաջորդ հավաքը հունիսի 19-ին է. Իսպիրյանը դեմ է (լուսանկարներ)
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան