Էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ խորհրդարանական լսումները բաց են լինելու. վստահեցնում է Վարդան Այվազյանը
Էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ խորհրդարանական լսումները բաց են ընթանալու: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը՝ հավելելով, որ բոլոր հասարակական կազմակերպություններին, քաղաքացիական նախաձեռնություններին հրավիրում են մասնակցելու այդ լսումներին:
Վ.Այվազյանը հայտնեց, որ որ ԱԺ-ում ՀԷՑ-ի՝ էլեկտրաէներգիայի թանկացման հայտի վերաբերյալ խորհրդարանական լսումները տեղի կունենան հունիսի 12-ին, ժամը 12-ին:
Նա նաև նշեց, որ լսումները կլինեն բաց, որին կարող են մասնակցել բոլոր շահագրգիռ կողմերը: