Հնարավոր է նաիրիտցիները նստացույց սկսեն
Նաիրիտցիները վաղը հավաքվելու են կառավարության շենքի մոտ՝ ակնկալելով, որ վարչապետը կընդունի իրենց: Panorama.am-ին ասաց նաիրիտցիների բողոքի ակցիաները համակարգող խմբի անդամ Անուշ Հարությունյանը:
Հիշեցնենք, որ հունիսի 4-ին նաիրիտցիների հերթական բողոքի ակցիայի ժամանակ խոստացել էին, որ վարչապետն առաջիկա երկուշաբթի կամ երեքշաբթի կընդունի նաիրիտցիներին:
«Վաղը ժամը 11:00-ին կհավաքվենք կառավարության մոտ: Ընդունելու հետ կապված դեռ որևէ բան չեն ասել: Եթե չընդունի՝ տեղում կորոշենք, թե ինչ անենք: Ենթադրվում է, որ նստացույց կսկսենք»,- ասաց Անուշ Հարությունյանը:
«Նաիրիտ» գործարանի աշխատակիցների աշխատավարձի պարտքը կազմում է 5,7 մլրդ դրամ, որը կուտակվել է վերջին չորս տարիների ընթացքում: Նաիրիտցիները դեռևս նախորդ տարվա վերջից պարբերաբար բողոքի ակցիաներ են անում՝ պահանջելով վճարել իրենց պարտքը: Նրանք նաև կառավարության շենքի մոտ երկօրյա նստացույց էինարել:
Նախորդող հրապարակումներ՝
Նաիրիտցիներին կրկին խոստացել են (տեսանյութ)
«Նաիրիտ» գործարանի գույքի օտարումը բացառությամբ իրականացվում է նրա տնօրինության կողմից. փոխնախարար
Նաիրիտցիները միանալու են էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարին
Զախարյանը դեմագոգիայով է զբաղված. Զուրաբյան
Որևէ նախարար իրավունք չունի չհարգել օրենքը. վարչապետ
Նախարարությունը` «Նաիրիտ»-ի գույքը գրավից հանելու մասին
«Նաիրիտ»-ի գույքը հանվում է գրավից
Նաիրիտցիների նախազգուշական նստացույցն ավարտվեց
Գիշերը բաց երկնքի տակ անցկացրած նաիրիտցիներին ոչ ոք դեռ չի մոտեցել (Լուսանկարներ)
«Վարչապետ, իջի՛». Նաիրիտցիները երկօրյա նստացույց են սկսել (տեսանյութ)
Նաիրիտցիներն ակցիաներից անցնում են նստացույցի
Զախարյանը հուսով է, որ մինչև տարեվերջ նաիրիտցիների ամբողջ աշխատավարձը կմարվի
«Նաիրիտ» գործարանում անցկացված աուդիտի պատասխանը կլինի երկու օրից