Հայրունի. Նախատեսվում է՝ մինչև հուլիսի կեսերը Բունդեսթագում քննարկել Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևը (տեսանյութ)
Նախատեսվում է, որ մինչև հուլիսի երկրորդ կեսը Գերմանիայի Բունդեսթագը Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևը կքննարկի ու վերջնական տեքստը կհաստատի: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գերմանագետ Աշոտ Հայրունին:
«Մինչև այս տարվա ապրիլի 24-ը Բունդեսթագում ներկայացված բոլոր կուսակցություններն առաջարկել էին Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևեր, որոնց սկզբնական տեքստերը բավականին ճիշտ և ընդունելի էին: Բոլորն էլ առաջարկել էին ճանաչել և դատապարտել Հայոց ցեղասպանությունը: Սակայն Թուրքիայի ճնշումների ներքո որոշեցին խոսել միայն կոտորածների, տեղահանումների մասին: Գերմանիայի նախագահի ուղերձից հետո կուսակցությունների դիրքորոշումը որոշակիորեն հստակեցվեց: Որոշվեց ընդունվելիք բանաձևի նախագծում ավելացումներ կատարել կօգուտ նախագահի դիրքորոշման»,- նշեց բանախոսը:
Ըստ նրա, նոր տեքստում կան Հայաստանի համար և ընդունելի, և ոչ ընդունելի ձևակերպումներ: Բայց և այնպես այն, ըստ Աշոտ Հայրունու, 2005 թվականի բանաձևի համեմատ մեկ քայլ առաջ է:
Մանրամասները՝ տեսանյութում: