Դեսպան Թումանյան. Իրանի նախագահի առաջին տեղակալն առաջիկայում կայցելի Հայաստան
«Իրանի նախագահի առաջին տեղակալն առաջիկայում կայցելի Հայաստան»,-այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը:
Դեսպան Թումանյանը «ՖԱՐՍ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում տեղեկացրել է, որ առաջիկա օրերին Հայաստան կայցելի Իրանի ԱԳ նախարարի՝ Ասիայի և Օվկիանիայի հարցերով տեղակալ Էբրահիմ Ռահիմ Փուրը:
Իրանում ՀՀ դեսպանի խոսքով՝ առաջիկա մեկ ամսվա ընթացքում Երևան կայցելի նաև Իրանի նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրին:
Արտաշես Թումանյանը նշել է, որ մինչև տարվա վերջ էլ նախատեսվում է ՀՀ կառավարության մի քանի անդամների այցն Իրանի Իսլամական Հանրապետություն: