Վահան գյուղից հոսպիտալացվածներից հինգը դեռ հիվանդանոցում են
Վահան գյուղից նոր հոսպիտալացվածներ չկան, թունավորված բնակիչները դուրս են գրվել, հիվանդանոցում մնացել է 5 մարդ, նրանք էլ երևի այսօր դուրս կգրվեն,- Panorama.am-ին նման տվյալներ հայտնեց Վահանի գյուղապետ Գուրգեն Բալյանը:
Առողջապահության նախարարությունից հայտնեցին, որ Գեղարքունիքի մարզի Վահան գյուղում և Ճամբարակ քաղաքում արձանագրված սննդային թունավորման հետևանքով նոր հիվանդներ չեն հայտնաբերվել։ 55 տուժածից 51-ը Վահան գյուղից է, 4-ը` Ճամբարակից: Նրանցից 33-ը հոսպիտալացվել էր Ճամբարակի առողջության կենտրոնում։ Այսօր ժամը 10:00-ի դրությամբ այնտեղ բուժումը շարունակում է 5 հիվանդ, որից 2-ը՝ 0-18 տարեկան: Ամբուլատոր պայմաններում բուժում է ստացել 22 տուժած: Նոր հիվանդներ հայտնաբերելու նպատակով բակային համայցերը շարունակվում են: Հիվանդների վիճակը ներկայումս բավարար է՝ առողջացման միտումով:
Հիվանդներից վերցված կենսաբանական, ինչպես նաև օջախներից վերցված թթի և դրա մնացորդների նմուշներում հայտնաբերվել է «Salmonella typhimurium», որն էլ հաստատում է թթի միջոցով աղիքային վարակի տարածումը: Կանխարգելիչ միջոցառումները շարունակվում են:
Գյուղապետն ասաց, իր տեղեկություններով թութ վաճառողին ոստիկանության աշխատակիցները գտել են:
Ոստիկանությունից ավելի վաղ հայտնել էին, որ հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն:
Հիշեցնենք, որ հունիսի 5-ի լույս 6-ի գիշերը ՀՀ առողջապահության նախարարությունում տեղեկատվություն է ստացվել, որ Ճամբարակի առողջության կենտրոն են հոսպիտալացվում Վահան գյուղի տարբեր տարիքի բնակիչներ: Բոլորի մոտ նկատվել են նույն ախտանշանները` սրտխառնոց, փսխում, լուծ, ընդհանուր թուլություն, մի մասի մոտ՝ ջերմություն:
Նախորդող հրապարակումներ՝
ԱՆ մասնագիտական խումբը Ճամբարակում է. Վահան գյուղի բնակիչների վիճակը գնահատվում է միջին ծանրության
ՍԱՊԾ. Թութը, որից կերել են Վահանի բնակիչները, ուղարկվել է փորձաքննության
Ճամբարակում 25 անձ է հոսպիտալացվել` սրտխառնոց, փսխում, ընդհանուր թուլություն ախտանշաններով
Գյուղապետ. Վահանում բոլոր թունավորվածները թութ են կերել
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները